Մենք շուտով խաղաղություն կունենանք Իսրայելի և Իրանի միջև. Թրամփ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և կկնքեն այն: Մենք շուտով խաղաղություն կունենանք Իսրայելի և Իրանի միջև։ Այժմ շատ զանգեր և հանդիպումներ են տեղի ունենում։ Ես շատ բան եմ անում և երբեք ոչ մի բանի համար գովասանքի չեմ արժանանում, բայց դա նորմալ է, մարդիկ հասկանում են»,-այդ մասին Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը:

Նա նշել է, որ Իրանն ու Իսրայելի համաձայնությունը կլինի այնպես, ինչպես ինքը «ստիպել է» Հնդկաստանին և Պակիստանին անել դա՝ օգտագործելով Միացյալ Նահանգների հետ Առևտրային համաձայնագիրը՝ բանականություն, համախմբվածություն և ողջամտություն բերելու երկու հիանալի առաջնորդների հետ բանակցություններին, ովքեր կարողացել են արագ որոշում կայացնել և կանգ առնել։

«Բացի այդ, իմ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Սերբիան և Կոսովոն լարված և ծանր պայքարի մեջ էին, ինչը շարունակվում էր տասնամյակներ, և այս երկարատև հակամարտությունը պատրաստ էր վերածվել պատերազմի։ Ես կանգնեցրի այն (Բայդենը վնասել է երկարաժամկետ հեռանկարներին որոշ շատ հիմար որոշումներով, բայց ես այն կրկին կշտկեմ)։ Մեկ այլ դեպք է Եգիպտոսը և Եթովպիան, և նրանց պայքարը հսկայական ամբարտակի շուրջ, ինչն ազդեցություն ունի հոյակապ Նեղոս գետի վրա։ Խաղաղություն է, գոնե առայժմ, իմ միջամտության շնորհիվ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է հուժկու հարվածներ հասցնել Իրանի մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Թեհրանում և միջուկային կենտրոններում։ Հաջորդ օրը հարվածները շարունակվել են։ Արդյունքում սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, մի շարք բարձրաստիճան գեներալներ և միջուկային գիտնականներ։ Ըստ իրանական աղբյուրների՝ իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Թեհրանը Իսրայելի հարվածները որակել է որպես «պատերազմի հայտարարություն» և հարյուրավոր դրոններ ու բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Դրանց մի մասն ընկել է թիրախներին Թել Ավիվում և շրջակայքում։ Մասնավորապես, հունիսի 15-ի գիշերը Իրանի հարվածից Թել Ավիվի հարավային արվարձան Բաթ Յամ քաղաքում, որտեղ շատ են նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթածները, զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 100-ը վիրավորվել են։