WSJ․ Իսրայելը չի բացառում այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը

Լուրեր

23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իսրայելը, որը շարունակում է ռազմական գործողությունները Իրանի դեմ, չի բացառում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը։ Անանուն իսրայելցի պաշտոնյան թերթին հայտնել է, որ նա «չի համարվում արգելված թիրախ» իսրայելական հարվածների համար։

Նույն աղբյուրը հավելել է, որ Իսրայելը պատրաստ է հարվածել ցանկացած հնարավոր թիրախի Իրանում՝ նպատակ ունենալով ոչնչացնել երկրի միջուկային ծրագիրը։ Ըստ նրա՝ Իրանի միջուկային ենթակառուցվածքն արդեն «ցնցող հարվածի» է ենթարկվել։ Գործողությունը կդադարեցվի միայն այն դեպքում, եթե Թեհրանը կամավոր կերպով հրաժարվի միջուկային զենք ստեղծելու իր ջանքերից, կամ եթե Իսրայելը ի վիճակի լինի զրկել Իրանին դրանք շարունակելու հնարավորությունից։

Իսրայելի օդուժն արդեն հունիսի 13-ին, Իրանի դեմ ռազմական գործողության առաջին օրը, հարվածել է Խամենեիի նստավայրին։ Ավելի վաղ այաթոլլան կոշտ մեկնաբանել էր իսրայելական հարվածները և սպառնացել հետևանքներով։ Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ այս հարցում զիջումներ չեն լինելու։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է հուժկու հարվածներ հասցնել Իրանի մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Թեհրանում և միջուկային կենտրոններում։ Հաջորդ օրը հարվածները շարունակվել են։ Արդյունքում սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, մի շարք բարձրաստիճան գեներալներ և միջուկային գիտնականներ։ Ըստ իրանական աղբյուրների՝ իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Թեհրանը Իսրայելի հարվածները որակել է որպես «պատերազմի հայտարարություն» և հարյուրավոր դրոններ ու բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Դրանց մի մասն ընկել է թիրախներին Թել Ավիվում և շրջակայքում։ Մասնավորապես, հունիսի 15-ի գիշերը Իրանի հարվածից Թել Ավիվի հարավային արվարձան Բաթ Յամ քաղաքում, որտեղ շատ են նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթածները, զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 100-ը վիրավորվել են։