ՌԴ-ն Ուկրաինային է փոխանցել ևս 1200 զոհվածների մարմիններ

Լուրեր

08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
Բոլորը

Ռուսաստանը Ուկրաինային փոխանցել է ևս 1200 զոհվածների մարմիններ։ Այս մասին հայտնել է ուկրաինական ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը։

«Ուկրաինա է վերադարձվել ևս 1200 մարմին, որոնք, ըստ ռուսական կողմի, Ուկրաինայի քաղաքացիներ են, այդ թվում՝ զինծառայողների», – ասված է շտաբի հայտարարությունում, որը հրապարակվել է Telegram-ում կիրակի օրը՝ հունիսի 15-ին։

Նշվում է, որ առաջիկայում ուկրաինացի քննիչներն ու փորձագետները կանցկացնեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և մարմինների նույնականացումը։ Շտաբը հավելել է, որ մարմինների փոխանցումը կատարվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։

Մինչդեռ ТАСС-ը, հղում անելով անանուն աղբյուրի, հայտնում է, որ հունիսի 15-ին Ռուսաստանը Ուկրաինայից որևէ զոհվածի մարմին չի ստացել։

Հիշեցնենք՝ Ստամբուլում հունիսի 2-ին կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել ծանր վիրավոր զինվորականներին և մինչև 25 տարեկան գերիներին, ինչպես նաև միմյանց փոխանցել պատերազմի ժամանակ զոհված 6000 զինծառայողի մարմին։

Հունիսի 11-ին Կիևը ստացել է 1212 զոհվածների աճյուն և Մոսկվային փոխանցել 27 ռուս զինծառայողի մարմին։ Հունիսի 13-ին Ուկրաինան հայտարարել է ևս 1200 մարմնի ստացման մասին, իսկ հունիսի 14-ին՝ ևս 1200-ի։ Այսպիսով, վերջին օրերի ընթացքում Կիևը Ռուսաստանից ստացել է մոտ 5000 զոհվածների աճյուն։ Միևնույն ժամանակ, հունիսի 9-ին, 10-ին և 12-ին տեղի են ունեցել նաև մի քանի փուլով գերիների փոխանակումներ։