Թրամփը ընդունել է ռազմական շքերթը ողջ երկրով մեկ «ոչ թագավորներին» կոչերի ֆոնին

Լուրեր

23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 14-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել մեծածավալ ռազմական շքերթ՝ նվիրված ԱՄՆ բանակի 250-ամյակին, որը համընկել է նաև նախագահ Դոնալդ Թրամփի 79-ամյակի հետ։ Այդ տպավորիչ ռազմական շքերթը, որի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց էր երազում, անցկացվել է Վաշինգտոնի Սահմանադրության պողոտայում՝ զրահամեքենաների, զորքերի և 21 հրանետի ուղեկցությամբ, փոխանցում է Euronews-ը։

Ինչպես փոխանցում են տեղական լրատվամիջոցները, շքերթն անցկացվել է այն ժամանակ, երբ ողջ երկրում տեղի էին ունենում բողոքի ցույցեր՝ ընդդեմ Թրամփի։ Շքերթի ժամանակ նստած էր Սպիտակ տան հարավային հատվածում կառուցված հատուկ հանդիսատեսների տրիբունայում և հետևում էր ամերիկյան ռազմական հզորության ցուցադրմանը։

Ավելի քան 6000 զինվորների և 128 զրահամեքենաների մասնակցությամբ երթը Թրամփը փորձում էր կազմակերպել դեռ իր առաջին պաշտոնավարման ժամանակ, երբ 2017-ին տեսել էր նման շքերթ Փարիզում։ Բայց ծրագիրը իրականություն դարձավ միայն այս տարի՝ բանակի 250-ամյակի կապակցությամբ։

Շքերթից մի քանի ժամ առաջ ցույցեր են սկսվել ամբողջ երկրով մեկ՝ ընդդեմ հանրապետական նախագահ Թրամփի։ Ցուցարարները նրան քննադատում էին՝ զինված ուժերը ցուցարարների դեմ օգտագործելու, ինչպես նաև երկրի մայրաքաղաքում ռազմական ուժ ցուցադրելու համար։

Վաշինգտոնում հակապատերազմական ակտիվիստները բողոքի պաստառներ էին բարձրացրել՝ «Թռչող սարքերի փոխարեն՝ տներ» գրությամբ՝ մոտակայքում տեղադրված զրահամեքենաների, ուղղաթիռների և ռազմական տեխնիկայի ցուցադրության ֆոնին։

«No Kings» («Ոչ թագավորներին») կարգախոսով ցույցեր անցկացվել են հարյուրավոր քաղաքներում։ Կազմակերպիչներն ասում են, որ կարգախոսն ընտրել են՝ աջակցելու ժողովրդավարությանը և դեմ արտահայտվելու Թրամփի վարչակազմի ավտորիտար գործողություններին։