ՌԴ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինային «Իսկանդեր», «Կալիբր» և «Կինժալ» հրթիռներով

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Ռուսական զորքերը կիրակի գիշերը՝ հունիսի 15-ին, համակցված հարված են հասցրել Ուկրաինայի շրջաններին անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի օդային ուժերը Telegram-ում։

Նրանց տվյալներով՝ ՌԴ ԶՈՒ-ն գիշերվա ընթացքում Ուկրաինայի վրա արձակել է ընդհանուր առմամբ 183 անօդաչու թռչող սարք և 11 բալիստիկ ու թևավոր հրթիռ՝ «Կինժալ», «Իսկանդեր» և «Կալիբր»։

Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 159 դրոն, երկու «Կինժալ» հրթիռ, չորս «Իսկանդեր-Կ»-ից երեքը և չորս «Կալիբր»-ից երեքը։

Հիմնական վնասը հասցվել է Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքին, նշված է Ուկրաինայի ԶՈւ հաղորդագրությունում։ Մարզային ռազմական վարչակազմը Telegram-ում հայտնել է, որ վիրավորներ չկան, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ և գյուղատնտեսական օբյեկտներ։ Վնասվել են նաև բնակելի տուն, ավտոմեքենա և էլեկտրահաղորդման գիծ։ Տեղի են ունեցել մի քանի հրդեհներ, որոնք մարվել են։

Կրեմենչուգի մոտ գտնվող Չուտովո գյուղում ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով վնասվել են բնակելի տներ և մեքենաներ։ Վիրավորներ չկան։