Հայկական ընտանիքներով բնակեցված քաղաքներ են հրթիռակոծվել, մեկ ընտանիքից տեղեկություն չունենք. Չեռնամորյան

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

«Գիշերը շատ ծանր էր, հարվածներ են հասցվել մի քանի քաղաքների, հրթիռները ամբողջությամբ հնարավոր չէր խոցել»,- Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանը:

Նրա խոսքով` այս գիշեր բավական զոհեր են եղել, հիմա թիվ է ճշտվում։

«Բալիստիկ հրթիռները Րեխովոտ ու Բաթ Յամ քաղաքների վրա են ընկել, երկու քաղաքներում էլ հայկական ընտանիքիներ շատ կան։ Հայերի հետ առավոտյան խոսել ենք, Բաթ Յամում ապրող մի ընտանիքից դեռ տեղեկություններ չունենք»,- նշեց Իսրայելահայերի միության նախագահը։ Չեռնամորյանը հավելեց` հայերի շրջանում տուժածների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։

Հիշեցնենք՝ Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Իրանին հունիսի 13-ին։ Սկզբում Իսրայելի զինված ուժերը հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներին, հակաօդային պաշտպանության համակարգերին և ռազմական օբյեկտներին։ Սակայն հունիսի 14-ին Իսրայելը սկսել է թիրախավորել էներգետիկ արդյունաբերությունը։

The New York Times-ը գրում է, որ իսրայելական զինվորականների տվյալներով՝ երկու օրվա ընթացքում Իսրայելը շուրջ 150 հարված է հասցրել Իրանին, իսկ Իրանի զինված ուժերը Իսրայել են արձակել ավելի քան 200 բալիստիկ հրթիռ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր։

Իրանը հայտարարել է, որ հունիսի 13-ին Իսրայելի հարվածների արդյունքում զոհվել է 78 մարդ, իսկ հունիսի 14-ին՝ ևս տասնյակ մարդիկ, այդ թվում առնվազն 60 մարդ, երբ հրթիռը հարվածել է Թեհրանում գտնվող 14-հարկանի բնակելի շենքին, փոխանցում է Reuters-ը։ Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, որոնցից մեծամասնությունը՝ հունիսի 15-ի գիշերը։

Անի Թամրազյան