Քաղաքացիական պատերազմի վտանգ Հայաստանում չեմ տեսնում, որքան էլ ոմանք փորձեն վախեցնել դրանով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

«Հայաստանում իշխանություն-եկեղեցի կոնֆլիկտն արագ լուծում կստանա, երբ բանակցություններ լինեն ընդհանուր բազայի, սկզբունքի շուրջ, իսկ դա Սահմանադրությունն է, դա մի քանի աստիճանով կիջեցնի «եռման» վիճակը, իսկ ճիշտը միմյանց գործերին չխառնվելն է»,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում Երևանի ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով` կարևոր չէ` ով է առաջինը սկսել առճակատումը, կարևորն այն է, թե ով կդադարեցնի և հետ կկանգնի դրանից:

Հարցին, թե տեսնում է արդյոք քաղաքացիական պատերազմի վտանգ, Բաբայանը պատասխանում է. «Քաղաքացիական պատերազմի վտանգ ոչ, չեմ տեսնում, որքան էլ ոմանք փորձեն վախեցնել դրանով: Կարծում եմ`կողմերը կունենան խոհեմություն դա թույլ չտալու, և առաջին հերթին ժողովուրդը դա թույլ չի տա»:

Իսկ հարցին, թե պետություն-եկեղեցի հակամարտության ֆոնին մտավորականները կարո՞ղ են սաստող խոսք ասել և համախմբող դեր կատարել, Բաբայանը պատասխանում է. «Քաղաքական ուժերը ոչ այնքան սպասում են քո` մտավորականի խոսքին, որքան որ այդ խոսքը սպասարկի իրենց շահերը: Այսօր չկա այդպիսի մտավորական, որը կսաստի, և դա լավ է, քանի որ դա բնորոշ է հետամնաց համակարգին: Ամեն մարդ պետք է ինքնուրույն որոշակի եզրակացության գա, ոչ թե կուրորեն գնա որևէ հեղինակության հետևից»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան