«Ոչ ոք երբեք չպետք է սպառնա մեկ ուրիշի գոյությանը»․ Հռոմի պապը Իրանի և Իսրայելի առաջնորդներին կոչ է արել հրաժարվել պատերազմից

Լուրեր

08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հռոմի պապ Լևոն XIV-ը շաբաթ օրը կոչ է արել Իրանի և Իսրայելի առաջնորդներին հրաժարվել պատերազմից և երկխոսություն սկսել համընդհանուր բարօրության համար․ գրում է vaticannews-ը։

«Ոչ ոք երբեք չպետք է սպառնա մեկ ուրիշի գոյությանը»,- ասել է Պապը։

Հռոմի պապը նաև ընդգծել է «միջուկային սպառնալիքից զերծ ավելի անվտանգ աշխարհ կառուցելու հանձնառության» անհրաժեշտությունը, որը, ինչպես նա հավելել է, «պետք է իրականացվի հարգալից հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով՝ արդարության, եղբայրության և համընդհանուր բարօրության վրա հիմնված երկարատև խաղաղություն կառուցելու համար»։

«Բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղության գործին՝ նախաձեռնելով հաշտեցման ուղիներ և խթանելով լուծումներ, որոնք երաշխավորում են բոլորի անվտանգությունն ու արժանապատվությունը», – եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան հարձակվել է Իրանի վրա։ Հարվածների ժամանակ նահատակվել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն և առնվազն վեց իրանցի միջուկային գիտնականներ։ Մահացել է Իրանի 78 քաղաքացի, վիրավորվել 320-ը։

Իրանն ի պատասխան հրթիռային երեք հարձակում է գործել Իսրայելի վրա։ Իսրայելը հայտնել է 4 զոհի և 70-ից ավելի վիրավորների մասին, ինչպես նաև Թել Ավիվում ու Ռամաթ Գանում ավերածությունների ու շինությունների փլուզումների մասին։ Նշվում է, որ փլատակների տակ մարդիկ կան։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի