Իրանցի ևս 2 գեներալ է զոհվել

Լուրեր

08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի երկու բարձրաստիճան անդամներ զոհվել են Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված վերջին հարձակումների ժամանակ․ գրում է nournews.ir-ը։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդակցության և տեղեկատվության կենտրոնի կողմից շաբաթ օրը տարածված հայտարարության համաձայն՝ բրիգադի գեներալ Ղոլամրեզա Մեհրաբին և բրիգադի գեներալ Մեհդի Ռաբանին զոհվել են երեկ երեկոյան Իսրայելի հարձակումների ժամանակ։

«Գեներալներ Ղոլամրեզա Մեհրաբին Մեհդի Ռաբանին միացել են իրենց նահատակ ընկերներին։ Ղոլամրեզա Մեհրաբին զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գծով տեղակալն էր, իսկ գեներալ Մեհդի Ռաբանին՝ զինված ուժերի գլխավոր շտաբի գործողությունների գծով տեղակալը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան հարձակվել է Իրանի վրա։ Հարվածների ժամանակ նահատակվել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն և առնվազն վեց իրանցի միջուկային գիտնականներ։ Մահացել է Իրանի 78 քաղաքացի, վիրավորվել 320-ը։

Իրանն ի պատասխան հրթիռային երեք հարձակում է գործել Իսրայելի վրա։ Իսրայելը հայտնել է 4 զոհի և 70-ից ավելի վիրավորների մասին, ինչպես նաև Թել Ավիվում ու Ռամաթ Գանում ավերածությունների ու շինությունների փլուզումների մասին։ Նշվում է, որ փլատակների տակ մարդիկ կան։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի