Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին պատասխանատվության ենթարկել Իսրայելին 

Լուրեր

08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին շաբաթ օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո․ գրում է Nour News-ը։

Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «խստորեն դատապարտել» Իսրայելի կողմից «անօրինական ագրեսիան» և պահանջել է միջազգային մարմնի կողմից անհապաղ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու և միջազգային խաղաղության և անվտանգության հետագա անկայունացումը կանխելու համար։

Իսրայելը ուրբաթ առավոտյան նախապես պլանավորված և համակարգված մի շարք  հարձակումներ է սկսել՝ թիրախավորելով Իրանի բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ միջուկային օբյեկտներ և կենսականորեն կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Պատվիրակը Իրանի Նաթանզի միջուկային կայանը անվանել է հիմնական թիրախ։

«Այս հանցավոր և վայրենի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ և անմեղ քաղաքացիական անձինք, որոնց թվում են կանայք և երեխաներ, իսկ ավելի քան 320-ը վիրավորվել են», – ասել է նա ներկաներին։

Իրավանին վերջին հարվածները որակել է որպես ահաբեկչական գործողություններ և կանխամտածված կոտորած, որոնք խախտում են միջազգային իրավունքը։

Դեսպանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը Իրանի կողմից իր միջուկային օբյեկտների նկատմամբ Իսրայելի սպառնալիքների վերաբերյալ բազմիցս նախազգուշացումներին ի պատասխան անգործության համար՝ մեղադրելով նրանց Իսրայելի ագրեսիան սրելու և կարմիր գծերը հատելու խրախուսելու մեջ։

Իրավանին ընդգծել է պահպանվող միջուկային օբյեկտների վրա հարձակումների հնարավոր աղետալի ռադիոլոգիական հետևանքները՝ զգուշացնելով, որ հետևանքները կարող են տարածվել Իրանի սահմաններից շատ ավելի հեռու։

Ի դեպ նշենք, որ Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրել։ Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։  Նշվել է, որ այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։

Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Իսրայելի ագրեսիան նաև խախտել է Իրաքի ինքնիշխանությունը, որի օդային տարածքը օգտագործվել է ագրեսիայի համար, և ՄԱԿ-ում Իրաքի մշտական ​​​​ներկայացուցչությունը պաշտոնապես բողոքարկել է խախտումը։

Դեսպանը Միացյալ Նահանգներին պատասխանատու է համարել Իսրայելի հարվածները հնարավոր դարձնելու համար՝ հղում անելով Վաշինգտոնի հետախուզական, քաղաքական աջակցությանը և զենքի փոխանցումներին։

«Միացյալ Նահանգների մեղսակցությունն այս ահաբեկչական գործողություններին անհերքելի է», – ասել է նա։

Իրանը վերահաստատել է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։

Հիշեցնելով Անվտանգության խորհրդի 487 (1981) բանաձևը, որը դատապարտում էր Իսրայելի նախորդ հարձակումը Իրաքի Օսիրակի միջուկային ռեակտորի վրա, Իրավանին կոչ է արել խորհրդին պահպանել միջազգային իրավունքը և պատասխանատվության ենթարկել Իսրայելին։ Նա ընդգծել է, որ տասնամյակների անգործությունը և երկակի չափանիշները խրախուսել են Իսրայելի ագրեսիվ վարքագիծը։

«Հիմա չգործելու ցանկացած անկարողություն, կնշանակի միջազգային համակարգի փլուզում և կհանգեցնի քաոսի», – զգուշացրել է նա։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի