Թուրքիայում մեկնարկում է ամերիկացի հոգևորականի գործով 4-րդ դատական նիստը

Լուրեր

28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
Բոլորը

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում մեկնարկում է տևական ժամանակ անազատության մեջ գտնվող  ամերիկացի  հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով 4-րդ դատական նիստը։ Բրանսոնին սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում. փոխանցում է ermenihaber-ը:

Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեջ: Բրասոնի ձերբակալությունը դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: ԱՄՆ-ն մի շարք պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Մի քանի ամիս առաջ առողջական խնդիրների պատճառով թուրքական դատարանը որոշել էր Բրանսոնի նկատմամբ սահմանել տնային կալանք։

Արդեն հայտնի է, որ վաղ առավոտյան Բրանսոնը ոստիկանների հատուկ հսկողությամբ տեղափոխվել էր Իզմիրի դատարան, որտեղ և տեղի է ունենալու նիստը։

Դատալսումից առաջ Բրանսոնի հետ հանդիպել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյա Ջեֆրի Հովենիերը։ Զրույցը տևել է 45 րոպե։  Զրույցից հետո ամերիկացի պաշտոնյան հրաժարվել է լրագրողների հետ խոսել և որևէ մանրամասներ չի հաղորդել։

Հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը։ Նա հերքել է ամերիկյան NBC հեռուստաալիքի առաջ քաշած այն պնդումը, թե ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև Բրանսոնի հարցում կա որևէ պայմանավորվածություն։ Ըստ NBC-ի՝ այսօր կայանալիք դատական նիստի ժամանակ հնարավոր է որոշ մեղադրանքներ հանվեն Բրանսոնի վրայից։ Ավելին, ամերիկյան հեռուստաալիքը նշել է, որ դրանից հետո Բրանսոնը ազատ է արձակվելու և վերադառնալու է հայրենիք։

Հայտնի է նաև, որ նմանատիպ  պնդում էր քաշել ամերիկյան «The Wall Street Journal»-ը։ Ըստ վերջինիս` Բրանսոնի ազատարձակման դիմաց Վաշինգտոնը պարտավորվելու է վերացնել այն պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Բրանսոնին ազատ չարձակելու պատճառով։