Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում կայացել է Համաշխարհային բանկի «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի (Country Climate and Development Report – CCDR) պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որն առանձնահատուկ հարթակ էր կլիմայի փոփոխության և կայուն զարգացման օրակարգերի շուրջ համատեղ քննարկումների համար․ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

«Համաշխարհային բանկի կողմից մշակված զեկույցը Հայաստանի համար առաջարկում է ռազմավարական ուղենիշներ՝ ուղղված կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելուն՝ միաժամանակ խթանելով տնտեսական աճը։ Այն ընդգծում է էներգետիկ անվտանգության և անկախության ամրապնդման անհրաժեշտությունը, բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը, ինչպես նաև պարենային և ջրային անվտանգության բարելավման ուղիները։

Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվում էներգետիկ ոլորտում կանաչ անցման՝ մասնավորապես գազից արևային էներգիայի անցման կարևորությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, իր ողջույնի խոսքում, նշել է․ «Կլիմայի փոփոխությունն այսօր ամենամեծ գլոբալ մարտահրավերներից մեկն է։ Հայաստանը վճռական է արձագանքելու դրան՝ համակարգված և շարունակական քայլերով։ CCDR զեկույցը կարևոր հիմք է՝ ոլորտում առկա խոչընդոտների բացահայտման, զարգացման առաջնահերթությունների ձևակերպման և քաղաքականության բարելավման համար։ Մենք հավատում ենք, որ միայն մասնակցային մոտեցման, վարքագծային փոփոխությունների և համատեղ ջանքերի միջոցով կարող ենք հասնել մեր կլիմայական նպատակներին»։