Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը նոր Գլխավոր քարտուղար ունի
Քաղաքականություն
12.10.2018 | 15:58Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակման արարողությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լուիզ Մուշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով: