Իրանի հրթիռակոծության հետևանքով Իսրայելում թեթև վնասվածքներ ստացած անձինք կան, որոնք վիրավորվել են ռմբապաստարաններ փախչելու ընթացքում․ Մենդել Կորսունսկի

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Իսրայելում ներկայում հանգիստ է, այս պահին մենք տանն ենք, բոլորս ողջ և առողջ ենք։ Factor.am-ի հետ զրույցում վստահեցնում է Իսրայելի մշակույթի և կրթության «Նոյան տապան» հայկական կենտրոնի մամլո քարտուղար, Israrmedia հայկական տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Մենդել Կորսունսկին։

«Իրականում Իսրայելում շատ լավ է գործում քաղաքացիական պաշտպանության համակարգը։ Եթե նոր վտանգ լինի, մենք նախապես տեղեկացված կլինենք այդ մասին»,- նշում է Կորսունսկին։

Ըստ նրա՝ Իրանի կողմից երեկոյան երկու հարձակում է եղել։ Մինչ այդ, առավոտյան իրանական 100 ԱԹՍ է հարձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնք բոլորը, մեր զրուցակցի խոսքով, չեն հասել թիրախներին։

«Ինչպես 2024 թվականի հոկտեմբերին՝ Իրանն Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել՝ 100-200 հրթիռ, որոնք ուղղված էին ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ քաղաքացիական բնակչության դեմ։ Հրթիռների մեծ մասը խոցվել է»,- նշում է Մենդել Կորսունսկին։

Նա, միաժամանակ, հայտնում է, որ հրթիռակոծության հետևանքով թեթև վնասվածքներ ստացած անձինք կան, որոնք վիրավորվել են ռմբապաստարաններ փախչելու ընթացքում։