Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» միջազգային անվտանգության հեղինակավոր համաժողովին՝ հանդես գալով «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության մոտեցումներն ու տեսլականը տարածաշրջանային զարգացումների, անվտանգային մարտահրավերների և խաղաղության հաստատման հնարավորությունների վերաբերյալ։

Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հաստատելով Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ հասնելու խաղաղ և երկարատև կարգավորման: Նա նշել է, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և այժմ առաջնահերթ է դրա ստորագրման և իրագործման գործընթացն ավարտին հասցնելը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով։

Խոսելով տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորության մասին՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և երկխոսության վրա: Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել հետևողական աշխատանքն այս ուղղությամբ, ինչը կդառնա տարածաշրջանում անվտանգության և երկարատև խաղաղության կարևոր երաշխիք:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապահովել տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը»,- ասված է հաղորդագրությունում: