Իրանը հրթիռների երկրորդ ալիքն է արձակել Իսրայելի ուղղությամբ. մի քանի հրթիռ հարվածել է ազգային անվտանգության նախարարության շենքին. ԶԼՄ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հրթիռներ են արձակվել Իրանի տարածքից, դրանք թռչում են Իսրայելի ուղղությամբ: Բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվել գնալ ապաստարաններ և «այնտեղ մնալ՝ մինչև հատուկ կարգադրություն», հաղորդում Է AFP-ն:

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների երկրորդ ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիայի, հայտնում է IRNA գործակալությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հրթիռներն արդեն մոտենում են հրեական պետությանը։ Արձակված արկերի քանակը չի նշվում։

Իրանն ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ Թել Ավիվում և Երուսաղեմում օդային տագնապ է հայտարարվել։

Ըստ գործակալության՝ Իրանի մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար, ինչպես նաև 6 միջուկային գիտնական: Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գիշերը Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ։