Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ

Լուրեր

01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
01.08.2026 | 11:11
Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել
01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին՝ իսրայելական հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ:

Նշվում է, որ ռուսական կողմն ամեն կերպ աջակցել է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված ջանքերին, առաջ է քաշել կոնկրետ նախաձեռնություններ՝ ուղղված փոխընդունելի պայմանավորվածություններ գտնելուն: Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ապաէսկալացմանը

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելի վարչապետի հետ զրույցում Ռուսաստանի նախագահը շեշտել է բանակցային գործընթացին վերադառնալու և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել միջնորդական ծառայություններ մատուցել՝ լհետագա էսկալացիա թույլ չտալու համար:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը կշարունակի սերտ շփումները ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի ղեկավարության հետ՝ ուղղված ներկա իրավիճակի կարգավորմանը, որը հղի է ողջ տարածաշրջանի համար ամենակործանարար հետևանքներով:

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար, ինչպես նաև 6 միջուկային գիտնական: Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գիշերը Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ։