Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու հրամանը տվել է 2024 թվականի նոյեմբերին

Լուրեր

01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
Բոլորը

Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու հրահանգը տրվել է 2024 թվականի նոյեմբերին։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է The Times of Israel-ը։

«Այս հրահանգը տրվեց [Հըզբոլլահի առաջնորդ Հասան] Նասրալլայի սպանությունից կարճ ժամանակ անց»,- ասել է նա՝ հավելելով, որ իր համար պարզ էր, որ Իրանը կշտապի ռումբ պատրաստել, երբ Իսրայելը ոչնչացնի իր պրոքսիների առանցքը։

Նա նաև ասել է, որ Իսրայելը բացահայտել է Իրանի կողմից ձեռնարկվող իրական քայլերը զենքի արտադրության ուղղությամբ։

Ըստ Իսրայելի վարչապետի՝ ամսաթիվը նշանակել է 2025 թվականի ապրիլի վերջը։ Նա մատնանշել է «տարբեր պատճառներ», թե ինչու դա չէր կարող արվել այդ ժամանակ՝ առանց մանրամասների։

Ըստ հրապարակման՝ կարևոր պատճառներից մեկը կարող էր լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլին արված հայտարարությունը, որ Իրանի հետ անմիջական բանակցություններ կսկսի նրա միջուկային ծրագրի շուրջ։

Փոխարենը, նա ասել է, որ հարձակման օրը նշանակվել է այսօր առավոտյան՝ առանց բացատրելու, թե ինչու է ընտրել հենց այդ օրը։

Նեթանյահուն ասել է, որ անցյալ տարի Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո Թեհրանը ձեռնամուխ է եղել ամսական 300 բալիստիկ հրթիռ ստեղծելու ծրագրին։

«Մենք որոշեցինք, որ այլևս չենք կարող սպասել։ Կեսգիշերն է»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նրա պնդմամբ՝ ցանկացել է հարված հասցնել դեռևս 2011-2012 թվականներին, բայց չի կարողացել բավարար աջակցություն ստանալ: Այդ ժամանակվա անվտանգության ոլորտի այլ պաշտոնյաներ, սակայն, հերքել են այս պնդումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի