Իրանի օրինական և հզոր արձագանքը թշնամուն կստիպի զղջալ իր գործողությունների համար․ Փեզեշքիանը՝ Իսրայելի հարձակման մասին

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանական ազգը և երկրի պաշտոնյաները չեն լռելու այս հանցագործության առջև, Իրանի Իսլամական Հանրապետության օրինական և հզոր արձագանքը կստիպի թշնամուն զղջալ իր անմիտ գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ անդրադառնալով երկրի դեմ Իսրայելի հարձակմանը, գրում է Mehr-ը։

Ըստ նրա՝ «Իսրայելի ագրեսիան բոլոր միջազգային պարտավորությունների խախտում է և միջազգային ասպարեզում ցույց է տալիս մանկասպան և ագրեսիվ սիոնիստական ​​ռեժիմի վայրենի և հանցավոր բնույթը»։

«Ինչպես Իսլամական Հանրապետությունը բոլոր ջանքերը գործադրել է աշխարհում և տարածաշրջանում խաղաղության ու անդորրության հասնելու համար և ապացուցել է իր լիակատար պատրաստակամությունը երկարատև երկխոսության և խաղաղության ուղղությամբ աշխարհի հետ վստահության ամրապնդման համար, այս անգամ ևս վճռական կգործի ագրեսիային ի պատասխան և երկրի տարածքային ամբողջականության օրինական պաշտպանության համար»,- ասել է Իրանի նախագահը։

Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը այս դժվարին ժամանակաշրջանը, ինչպես անցյալում, կանցնի՝ իր միասնությունը պահպանելով։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Ըստ իսրայելական կողմի՝ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Իսրայելը գործողությունն անվանել է «Առյուծի վերելք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի