Իսրայելի հարձակման հետևանքով զոհված բարձրաստիճան հրամանատարների փոխարեն Խամենեին նորերին է նշանակել

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրամանով՝ բանակի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին նշանակվել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ։ Ուրբաթ առավոտյան Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով, հիշեցնենք, շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին զոհվել է, գրում է Mehr-ը։

Միաժամանակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Փակպուրը, որն ԻՀՊԿ ցամաքային զորքերի նախկին հրամանատարն էր, նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գերագույն հրամանատար՝ իսրայելական հարձակման հետևանքով գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի զոհվելուց հետո։

Գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդի փոխարեն էլ Խամենեին «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի նոր հրամանատար է նշանակել գեներալ Ալի Շադմանիին՝ նրան շնորհելով գեներալ-մայորի կոչում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ԶՈՒ երեք բարձրաստիճան հրամանատար, 6 միջուկային գիտնական։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի