ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուսաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը՝ նշելով, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորումը չի կարող իրականացվել ռազմական ուժով և կարող է իրականացվել միայն խաղաղ ճանապարհով, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության վտանգավոր սրման վերաբերյալ: Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից հունիսի 13-ի գիշերը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ ձեռնարկված ռազմական գործողությունները։ ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության, նրա քաղաքացիների, քնած խաղաղ քաղաքների, միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտների վրա չհրահրված ռազմական հարվածները կտրականապես անընդունելի են: Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր լինել նման վայրագությունների նկատմամբ, որոնք ոչնչացնում են խաղաղությունը և վնասում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրադարձություններին հատուկ «ցինիզմ» է հաղորդում այն ​​փաստը, որ Իսրայելի հարձակումները կատարվել են  ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում և Իրանի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև անուղղակի շփումների հերթական փուլի նախօրեին։ Այդպիսով, ըստ Մոսկվայի, խաթարվել են դժվարությամբ նվաճված բազմակողմ ջանքերը նպատակ ունեին նվազեցնել առճակատումը և գտնել լուծումներ, որոնք կվերացնեին իրանական խաղաղ ատոմի  վերաբերյալ ցանկացած կասկած և նախապաշարմունք։

«Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ լարվածության հետագա սրումը և տարածաշրջանի լիամասշտաբ պատերազմի մեջ գլորվելը կանխելու համար։Այս առումով մենք հիշեցնում ենք ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ Օմանում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու»,- հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, որոնք կայանելու էին Օմանում հունիսի 15-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի