Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը․ Իրանի ԱԳ նախարարն Իսրայելի հարձակումը որակել է «պատերազմի հայտարարում»

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ին՝ նշելով, որ «Իսրայելը՝ աշխարհի ամենաահաբեկչական ռեժիմը, անցել է բոլոր կարմիր գծերը, և միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ այս հանցագործությունները մնան անպատիժ։ Անվտանգության խորհուրդը և գլխավոր քարտուղարը պետք է անհապաղ և անվերապահորեն դատապարտեն և միջոցներ ձեռնարկեն», փոխանցում է IRNA-ն։

Իրանի դեմ Իսրայելի հարձակումն Արաղչին որակել է «պատերազմի հայտարարում»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ անելով անհապաղ լուծել այդ հարցը։

Արաղչին նշել է, որ այս «անխոհեմ հարձակումը» ոչ միայն վտանգի տակ է դրել Իրանի քաղաքացիական բնակչության կյանքը, այլև տագնապալի սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության համար՝ առաջացնելով ռադիոլոգիական աղետի վտանգ: Միջազգային երաշխիքների ներքո միջուկային օբյեկտների վրա ցանկացած դիտավորյալ ռազմական հարձակում միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, հավելել է նա։

«Այս սկանդալային գործողությունները ոչ միայն Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում են՝ որպես անկախ պետություն և ՄԱԿ-ի անդամ, այլև ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների ակտեր՝ համաձայն միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիաների։ Այս համակարգված գործողությունները պատերազմի հայտարարություն են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ և ներկայացնում են Իսրայելի կողմից տարածաշրջանում անօրինական և անկայունացնող վարքագծի ևս մեկ մաս, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասվում է իրանցի պաշտոնյայի նամակում։

Արաղչին նշել է, որ Իրանը վերահաստատում է ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և վճռականորեն ու համաչափ կարձագանքի այս անօրինական և վախկոտ գործողություններին:

Հաշվի առնելով այս անօրինական ագրեսիայի լրջությունը և դրա հետևանքները միջազգային խաղաղության և անվտանգության համար, Արաղչին նաև կոչ է արել անհապաղ և արտակարգ նիստ գումարել Անվտանգության խորհրդի։

«Խորհուրդը պետք է կատարի իր պարտականությունները՝ համաձայն Կանոնադրության, խստորեն դատապարտի այս ագրեսիայի ակտը և անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ Իսրայելի ռեժիմին իր հանցագործությունների համար լիովին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է նամակում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և հրատապ նամակում, խստորեն դատապարտելով «ԱՄՆ-ի աջակցությամբ սիոնիստական ​​ռեժիմի վերջին ագրեսիաները իրանական խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորականների դեմ», կոչ էր արել անհապաղ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել, ինչպես նաև վճռական միջոցներ ձեռնարկել այդ հանցավոր և սադրիչ գործողությունների դեմ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի