Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ․ Թրամփ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Վաշինգտոնը դեռևս հույս ունի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հեռուստաընկերության թղթակից Ջենիֆեր Գրիֆինը նշել է, որ Թրամփը նաև ասել է, թե ԱՄՆ-ը նախապես գիտեր հարվածների մասին, բայց չի մասնակցել դրանց։

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև ապրիլից ի վեր բանակցությունների հաջորդ՝ վեցերորդ փուլը պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին Օմանում:

Սուլթանության իշխանությունները հայտարարել են, որ դատապարտում են Իսրայելին Իրանի տարածքին հարվածելու համար։ Օմանն այս գործողություններն անվանել է վտանգավոր սրացում և ասել, որ դրանք կարող են սպառնալ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Միաժամանակ, Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ։

«Իսրայելի հարձակումից հետո մոտ 50 վիրավոր տեղափոխվել է [Թեհրանի] Չամրանի հիվանդանոց, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական կողմը հայտնել է նաև, որ գործողությանը մասնակցել է 200 կործանիչ:

Հարձակման է ենթարկվել Իսլամական Հանրապետության ռազմական և գիտական ​​ղեկավարությունը: Մասնավորապես, հարվածների հետևանքով զոհվել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին և իրանցի միջուկային գիտնականներ Ֆերեյդուն Աբբասի Դավանին ու Մոհամմադ Մեհդի Թեհրանչին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի