Ինչպես է քվեարկել Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձևին

Լուրեր

06.02.2026 | 19:00
Կեղծ ահազանգել են ԲԿ և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել տերմինալը․ ՔԿ
06.02.2026 | 18:50
ՌԴ-ն դադարեցնում է ռուսական անձնագրերի տրամադրումը Աբխազիայի  տարածքում
06.02.2026 | 18:43
ԱԺ ընտրությունը կլինի հունիսի 7-ին. նախագահի հրամանագիրը
06.02.2026 | 18:40
Սաուդյան Արաբիայում չեն հասկանում Ռոնալդուի դիրքորոշումը
06.02.2026 | 18:32
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հարցեր
06.02.2026 | 18:23
Էստոնիան գիշերներն ամբողջությամբ կփակի Ռուսաստանի հետ սահմանը
06.02.2026 | 18:14
Իրավապաշտպան ՀԿ-ների բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հայ գերիների հարցով
06.02.2026 | 18:05
Միքայել արքեպիսկոպոսի կալանքը փոխվեց//Բաքուն բողոք է ներկայացրել հայ մարզիկների դեմ ՄՕԿ-ին․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 17:50
100% սուբսիդավորում և AWS փորձագիտական աջակցություն՝ ԲՏԱ նախարարության նոր ծրագրում
06.02.2026 | 17:41
Պեսկովը Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները կառուցողական և շատ բարդ է անվանել
06.02.2026 | 17:38
Նորբերտո Բալեկյանն անվրեպ է իրացրել հետխաղյա 11-մետրանոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 17:30
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ
06.02.2026 | 17:21
Երևանի մերձեցումն Արևմուտքի հետ մարտահրավերներ է ստեղծում ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար. Կոպիրկին
06.02.2026 | 17:10
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
06.02.2026 | 17:01
Դատավորները փորձում են մեղադրողից պարզել՝ ինչու է ակնհայտ մեղմ համարում Միքայել Աջապահյանի դատավճի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով 20 տարվա ընթացքում առաջին անգամ դատապարտում է Իրանի կողմից իր պարտավորությունների «չկատարումը»։ Կառավարիչների խորհուրդը ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականության մշակման երկու մարմիններից մեկն է՝ անդամ պետությունների տարեկան Գլխավոր կոնֆերանսի հետ միասին։ Հայաստանը 2024-2025 թվականների խորհրդի 35 անդամ թվում է։

Իրանի դեմ ընդունված բանաձևին կողմ է քվեարկել 19 երկիր՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Արգենտինա, Ավստրալիա, Բելգիա, Էկվադոր, Ուկրաինա, Կանադա, Վրաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մարոկկո, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Կոլումբիա։

Դեմ է քվեարկել երեք երկիր՝ Ռուսաստան, Չինաստան, Բուրկինա Ֆասո։

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։ Ձեռնպահ քվեարկած երկրների թվում են նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Բրազիլիան, Գանան, Թաիլանդը, Ալժիրը, Բանգլադեշը, ընդհանուր առմամբ՝ 11 երկիր։

Պարագվայը և Վենեսուելան քվեարկելու իրավունք չեն ունեցել։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ն և Ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պատասխան բանաձևի ընդունման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի