Իրանի ԶՈՒ հրամանատարը հրամայել է լայնածավալ զորավարժություններ անցկացնել՝ Իսրայելի հնարավոր հարվածի լուրերի ֆոնին

Լուրեր

08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
Բոլորը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հրամայել է զորավարժություններ անցկացնել՝ ուղղված երկրի պաշտպանական և զսպման կարողությունների բարձրացմանը, գրում է Mehr գործակալությունը։

Մասնավորապես, Բաղերին հրամայել է սկսել 2025 թվականի համազգային զորավարժությունների շարքը, որը հայտնի է որպես «Իշխանության ուժի զորավարժություններ» և կրելու է «Խաղաղություն նրան» կոդային տարբերակը։ Բաղերիի խոսքով՝ այս զորավարժությունների նպատակն է բարձրացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական ուժը, օպերատիվ պատրաստվածությունը և զսպման կարողությունները։

Այս տարվա զորավարժությունները նախատեսված են կանոնավոր ռազմական օրացույցի փոփոխություններով և նախատեսված են տարածաշրջանային սպառնալիքներին և հակառակորդի շարժումներին արձագանքելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը դիտարկում է Իրանի դեմ առաջիկա օրերին ռազմական գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը, ամենայն հավանականությամբ՝ առանց ԱՄՆ-ի աջակցության, նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ նախնական բանակցություններ է վարում միջուկային ծրագիրը կրճատելու դիվանագիտական ​​​​գործարքի շուրջ։

Իսրայելն ավելի լուրջ է դառնում Իրանին միակողմանի հարված հասցնելու մտադրության հարցում, քանի որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները, կարծես, ընթանում են նախնական կամ շրջանակային համաձայնագրի ուղղությամբ, որը ներառում է ուրանի հարստացման վերաբերյալ դրույթներ, ինչը Իսրայելը համարում է անընդունելի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի