Իսրայելը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողություններ առաջիկա օրերին, հավանաբար, առանց ԱՄՆ-ի աջակցության․ NBC News

Լուրեր

05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
05.12.2025 | 18:41
Պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել․ կինը մինչ այդ յոթ անգամ դիմել էր իրավապահներին
05.12.2025 | 18:32
Նաիր Թիկնիզյանով հետաքրքրված են եվրոպական ու ռուսական ակումբներ․ գործակալ
Բոլորը

Իսրայելը դիտարկում է Իրանի դեմ առաջիկա օրերին ռազմական գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը, ամենայն հավանականությամբ՝ առանց ԱՄՆ-ի աջակցության, նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ նախնական բանակցություններ է վարում միջուկային ծրագիրը կրճատելու դիվանագիտական ​​​​գործարքի շուրջ։ Այս մասին NBC News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ հինգ աղբյուրներ։

Իսրայելն ավելի լուրջ է դառնում Իրանին միակողմանի հարված հասցնելու մտադրության հարցում, քանի որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները, կարծես, ընթանում են նախնական կամ շրջանակային համաձայնագրի ուղղությամբ, որը ներառում է ուրանի հարստացման վերաբերյալ դրույթներ, ինչը Իսրայելը համարում է անընդունելի։

Իսրայելի կողմից Իրանի դեմ միակողմանի հարվածը կամ գործողությունը կտրուկ խզում կլինի Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում, որը դեմ է նման քայլին։ Թրամփի վարչակազմը սպասում է Իրանի պատասխանին միջուկային համաձայնագրի առաջարկվող շրջանակի վերաբերյալ, և ԱՄՆ նախագահը հրապարակավ հայտարարել է, որ Թեհրանն ավելի կոշտ դիրքորոշում է գրավել բանակցություններում։

Երկու ծանոթ աղբյուրների համաձայն՝ եռացող հակամարտության մեջ նոր ճակատի գաղափարը Թրամփի վարչակազմին դրդել է հրամայել իրանական հրթիռներից, ինքնաթիռներից և այլ ակտիվներից (ներառյալ՝ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Արևելյան Եվրոպայում գտնվող առաքելությունները) հարվածային հեռավորության վրա գտնվող բոլոր դեսպանատներին ուղարկել հրահանգներ՝ վտանգի գնահատականներով և ամերիկացիների ու ԱՄՆ ենթակառուցվածքների համար ռիսկերը մեղմելու միջոցառումների մասին։

Աղբյուրներն ասել են, որ պաշտոնյաները զգոնության մեջ են՝ սպասելով Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հնարավորությանը։ ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ Սպիտակ տունը բարձրաստիճան օրենսդիրներին չի տեղեկացրել այս հարցի վերաբերյալ։ Հիմնական մտահոգություններից մեկը Իրանի կողմից տարածաշրջանում ԱՄՆ անձնակազմի կամ ակտիվների դեմ ուղղված որևէ գործողության համար պատասխան գործողությունների կիրառումն է։

Իսրայելը, որը հույսը դնում է Միացյալ Նահանգների հետախուզական կամ այլ ուղղակի և լոգիստիկ օգնության վրա, կարող է լինել Թեհրանի դեմ միակողմանի գործողություններ ձեռնարկելու դիրքում, ասել է ծանոթ աղբյուրը։

Աղբյուրները տեղյակ չեն եղել ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողությանը որևէ պլանավորված ներգրավվածության մասին։ ԱՄՆ-ը կարող էր աջակցել օդային վառելիքի լիցքավորմամբ կամ հետախուզական տվյալների փոխանակմամբ՝ կինետիկ աջակցության փոխարեն, սակայն աղբյուրներն ու պաշտոնյաներն այս պահին տեղյակ չեն նաև նման ծրագրերի մասին։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են տարածաշրջանից ոչ էական աշխատակիցների կամավոր հեռանալու մասին։ Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գործողությունների տարածքի բոլոր վայրերից զինվորականների ընտանիքների կամավոր հեռանալու մասին։

Մեկ այլ հնարավոր գործոն է այն, որ Իրանը վերակառուցում է իր ռազմավարական օդային պաշտպանությունը, և հարվածները շուտով էապես ավելի վտանգավոր կլինեն իսրայելցի օդաչուների համար։ Հոկտեմբերին Իսրայելը վնասել էր Իրանի ռազմավարական ՀՕՊ համակարգերի գրեթե բոլոր մասերը (հիմնականում C-300-ները), սակայն վնասի մեծ մասը կրել էին ռադարները կամ այլ մասեր, որոնք կարող են վերականգնվել: Հնարավոր է՝ Իսրայելի համար հարվածներ հասցնելու պատուհանը, առանց Իրանի համակարգված ռազմավարական ՀՕՊ-ի սպառնալիքի, փակվում է։

Լրատվամիջոցը գրում է, որ թեև Իսրայելը, ըստ ամենայնի, կնախընտրեր ԱՄՆ ռազմական և հետախուզական աջակցությունը հարվածների համար, հատկապես, Իրանի միջուկային օբյեկտների դեմ, հոկտեմբերին այն ցույց տվեց, որ միայնակ կարող է շատ բան անել։

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտից Մայքլ Նայթսն ասել է, որ Իրաքում ԱՄՆ դեսպանատան ոչ էական աշխատակիցների տարհանումը Թեհրանին ուղերձ կհղի այն մասին, որ պարտադիր չէ՝ Թրամփն Իսրայելին հետ պահի Իրանի վրա հարձակման սպառնալիքից։

«Խոսքը փորձերի մասին է՝ Իրանին ստիպելու հարգել նախագահի ցանկությունները»,- նշել է Նայթսը։

Նա ասել է, որ Իրանը չի կարողացել պահպանել երկամսյա ժամկետը, որը Թրամփը սահմանել էր երկրի միջուկային գործունեության վերաբերյալ համաձայնության հասնելու համար, և նա հիասթափված է։

Ե՛վ Նայթսը, և՛ հարցի վերաբերյալ տեղյակ աղբյուրը նշել են, որ պարզ չէ՝ Իսրայելը սահմանափակ ռազմական հարված կհասցնի հիմա՞, թե՞ կսպասի մինչև միջուկային բանակցությունների շարունակությանը։

Թրամփը արտահայտել է իր աճող դժգոհությունը վերջին անուղղակի բանակցություններում Իրանի դիրքորոշման վերաբերյալ՝ Թեհրանին ներկայացնելով որպես անզիջում և դանդաղաշարժ։

«Նրանք պարզապես խնդրում են այնպիսի բաներ, որոնք չեք կարող անել։ Նրանք չեն ուզում հրաժարվել նրանից, ինչից ստիպված են հրաժարվել։ Նրանք հարստացման են ձգտում։ Մենք չենք կարող հարստացում ունենալ»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի