Գերմանիայի պաշտպանության նախարարը Կիև է ժամանել

Լուրեր

08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
Բոլորը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հինգշաբթի առավոտյան ժամանել է Կիև, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ըստ dpa գործակալության՝ այցի ընթացքում նա մտադիր է Ուկրաինայի ղեկավարների հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև լրացուցիչ ռազմական օգնությունը։

«Մենք ամեն ինչ կանենք Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի այն կարողանա պաշտպանվել և հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցությունների»,- ուղևորությունից առաջ հայտարարել է Պիստորիուսը։

Հունիսի 4-ին Բրյուսելում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստից առաջ ելույթ ունենալով՝ Գերմանիայի ՊՆ ղեկավարը կոչ էր արել միջազգային գործընկերներին աջակցել երկրի օդային պաշտպանությունն ամրապնդելու՝ Immediate Action on Air Defense «Անհապաղ գործողություն օդային պաշտպանության վերաբերյալ» նախաձեռնությանը։

Բացի այդ, Պիստորիուսը հայտարարել էր Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային պայքարի հնարավորությունները բարելավելու ուղղությամբ աշխատող երկրների խմբի ընդլայնման մասին։ Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Բելգիան, Էստոնիան, Իտալիան, Շվեդիան և Թուրքիան ցանկանում են միանալ այդ խմբին։ Այսպես կոչված, «Ռադիոէլեկտրոնային պայքարի կոալիցիայի» նպատակներն են Ուկրաինային ապահովել կապի և հետախուզություն անցկացնելու հնարավորություն, ինչպես նաև միջամտել Ռուսաստանի զինված ուժերի կապի աշխատանքներին և կանխել անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

«Ռուսաստանը շարունակում է զանգվածային օդային հարձակումներ իրականացնել Ուկրաինայի վրա, անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների հարձակումների թիվը հսկայական է։ Ամեն օր, կրկին ու կրկին, անմեղ ուկրաինացիներ են զոհվում կամ վիրավորվում այդ հարձակումների հետևանքով»,- ասել էր Գերմանիայի պաշտպանության նախարարը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ Պիստորիուսը կարծիք էր հայտնել, որ այն դեռ կարող է շարունակվել։

«Դեռևս չկան նշաններ, որ Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցումը վերջնական է։ Այո, դա կարող է տեղի ունենալ, բայց եվրոպացիները պատրաստ են, և Գերմանիան պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը (Ուկրաինային հետագա ռազմական օգնության ֆինանսավորման համար)»,- հայտարարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի