Ավստրիական Գրացի դպրոցում հրաձգություն իրականացրած երիտասարդի հայրը հայ է․ Kronen Zeitung

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում նախօրեին տեղի ունեցած հրաձգությունն իրականացրել է 21-ամյա Արթուր Ա․-ն։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung-ը։

Նշվում է, որ Արթուր Ա․-ն ապրում էր Կալցդորֆում՝ Գրացի մոտ, միայնակ մոր հետ, որը նույնպես ավստրիացի է։ Նրա հայրը հայ է։

DW-ն էլ հայտնում է, որ Արթուր Ա.-ի տանը հայտնաբերվել է չգործող խողովակային ռումբ և դրա օգտագործման պլանը: Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ երիտասարդը հրաժարվել է պայթյուն իրականացնել։ Հայտնի է, որ 21-ամյա Ա.-ն ապրել է մոր բնակարանում, հայրը՝ առանձին: Կրակողի դրդապատճառները դեռևս անհայտ են:

Դպրոցի վրա հարձակման զոհերը 14-ից 17 տարեկան 9 դեռահասներ են՝ վեց աղջիկ և երեք տղա, ինչպես նաև մեկ ուսուցիչ, որը հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։ Դեռահասներից մեկը Լեհաստանի քաղաքացի էր, մյուսները՝ Ավստրիայի քաղաքացիներ։

Հարձակվող Արթուրը ևս մահացել է դեպքի վայրում՝ ինքն իրեն կրակելու հետևանքով։ Նա մահացած է հայտնաբերվել զուգարանում։

Եվս 11 վիրավորներ՝ 15-ից 26 տարեկան, դեռևս գտնվում են Գրացի հիվանդանոցներում։ Նրանցից ութը Ավստրիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Ռումինիայի, իսկ մեկը՝ Իրանի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակումից առաջ Արթուր Ա.-ն հրաժեշտի նամակ է թողել Գրաց-Ումգեբունգ շրջանում գտնվող իր տանը, որը ոստիկանության աշխատակիցները գտել են խուզարկության ժամանակ: Reuters-ը մանրամասնել է, որ ոչինչ չի ասվում կրակողի դրդապատճառների մասին: Միևնույն ժամանակ, դրանից հետևում է, որ նա իրեն զգացել է հոգեբանական բռնության զոհ: Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները հայտարարել է, որ Արթուր Ա.-ն սովորել է Դրեյշյուցենգասեի գիմնազիայում բայց չի ավարտել այն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի