Ուկրաինայի հրաժարումը փոխզիջումից կհանգեցնի տարածքների հետագա կորստի․ Մեդինսկի

Լուրեր

08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
Բոլորը

Ռուսաստանի նախագահի օգնական, ռուսական բանակցային թիմի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին «Wall Street Journal»-ին ասել է, որ Ուկրաինայի կողմից փոխզիջման գնալուց հրաժարվելը կհանգեցնի նրան, որ Կիևը կկորցնի ավելի շատ տարածքներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք խաղաղություն ենք ուզում։ Բայց եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել ուրիշների ազգային շահերով, մենք պարզապես ստիպված կլինենք արձագանքել»,- ասել է նա։

Մեդինսկին WSJ-ին ասել է, որ Արևմուտքն Ուկրաինայում պատերազմը դիտարկում է որպես հակամարտություն, օրինակ, Ֆրանսիայի և Անգլիայի միջև՝ երկու երկրների, որոնք ունեն իրենց սեփական պատմությունն ու մշակույթը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի հետ եղբայրասպան հակամարտություն է ընդհանուր պատմություն և լեզու ունեցող երկրների միջև:

«Դա նման է երկու եղբայրների՝ ավագի և կրտսերի միջև հակամարտության, թե ով է ավելի խելացի և կարևոր։ Ցավոք, այս հակամարտությունը սրում է մեր տարաձայնությունները, ուստի մենք կցանկանայինք այն հնարավորինս շուտ ավարտել»,- ասել է նա։

«Եթե Ռուսաստանն իրեն համարում է Կենտրոնական կամ Արևելյան Եվրոպայի որևէ ազգի «եղբայր», ապա այս պատմության մեջ նա Կայենն է՝ արդեն քարը ձեռքին»,- արձագանքել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին։

Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ 2024 թվականի ամռանն ուկրաինացիների ավելի քան 70%-ը ուկրաիներենը համարում է իրենց մայրենի լեզուն և առօրյա կյանքում խոսում է միայն այդ լեզվով, միաժամանակ, 90%-ը ռուս ժողովրդին «եղբայրական» չի համարում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի