Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաներ
Քաղաքականություն
11.06.2025 | 14:44
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: