Բերսեի հետ հանդիպմանը բարձրացվել է Ադրբեջանում գտնվող գերիների խնդիրն ու այդ հարցում կարևորվել ԵԽ-ի աջակցությունը
Քաղաքականություն
11.06.2025 | 14:35
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամները հունիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին․ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Նշվում է, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին:
«Բարձրացվել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած անձանց խնդիրն ու այս հարցում կարեւորվել ԵԽ-ի աջակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։