Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողովին անդրադարձ է եղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»

Լուրեր

08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էրզրումում Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողով է տեղի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Էրզրումի փոխնահանգապետ Մուստաֆա Բերկ Չելիքը, Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Զամին Ալիևը, ETSO-ի խորհրդի նախագահ Սաիմ Օզաքալընը, Ադրբեջանի  առևտրային ներկայացուցիչ Թամերլան Թաղիևը, Էրզրումի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մուրատ Ալթունդաղը, ETSO-ի խորհրդի և ժողովի անդամներ, գործարարներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սաիմ Օզաքալընն իր խոսքում անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով, որ Էրզրումը Թուրքիայի արևելքում Կովկասի ռազմավարական դարպաս է։

«Մեր նահանգը գտնվում է ութ տարբեր սահմանային դարպասներից 300 կիլոմետր հեռավորության վրա. այն լոգիստիկ եռագրության կենտրոնում է՝ իր երկաթուղային, մայրուղային և ավիացիոն ենթակառուցվածքներով։ Էրզրումը նաև տեղակայված է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Արևելյան Անատոլիա բնական գազի խողովակաշարերի վրա, ինչը մեր քաղաքին դնում է էներգետիկ փոխադրման առումով ռազմավարական դիրքում։ «Զանգեզուրի միջանցքը», որը լրացնում է այս տարածաշրջանային ենթակառուցվածքը, կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Նախագծի ընդհանուր երկարությունը 215 կիլոմետր է։ «Զանգեզուրի միջանցքի» շահագործման մեկնարկով կանխատեսվում է Թուրքիա-Կենտրոնական Ասիա առևտրի աճ, լոգիստիկ ծախսերի կրճատում, տնտեսական վերածնունդ և զբաղվածության աճ այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Էրզրումը, Իգդիրը և Կարսը»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի