Բոլորը մեր հրթիռների հասանելիության գոտում են․ Իրանի ՊՆ ղեկավարը սպառնում է հարվածել ԱՄՆ բազաներին

Լուրեր

08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
Բոլորը

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն արձագանքել է որոշ երկրների կողմից Թեհրանին ուղղված սպառնալիքներին՝ միջուկային բանակցությունների ձախողման դեպքում, գրում է Mehr գործակալությունը։

«Իրանի ժողովրդի և զինված ուժերի անունից հայտարարում եմ, որ Աստծո կամքով բանակցությունները կհաջողվեն, բայց եթե դրանք չավարտվեն  և մեզ հակամարտություն պարտադրվի, մյուս կողմի կորուստները, անշուշտ, շատ ավելի մեծ կլինեն, քան մերը։ Ցանկացած հակամարտության դեպքում ԱՄՆ-ը պետք է լքի տարածաշրջանը, քանի որ նրանց բոլոր բազաները մեր հասանելիության սահմաններում են, և մենք կհարվածենք բոլորին ընդունող երկրներում՝ անկախ ամեն ինչից»,- ասել է նա։

Նա նաև հավելել է, որ Իրանն անցյալ շաբաթ հաջողությամբ իրականացրել է երկու տոննա մարտագլխիկով հրթիռի փորձարկում՝ դա որակելով Իրանի պաշտպանական կարողությունների զարգացման գործում մեծ առաջընթաց։

«Մենք շատ լավ առաջընթաց ենք գրանցել պաշտպանական հարցերում։ Մեր օպերատիվ ուժերը լիովին հագեցած են։ Մեր վերջին նվաճումը տեղի ունեցավ անցյալ շաբաթ, երբ հաջողությամբ փորձարկեցինք երկու տոննա մարտագլխիկ կրող հրթիռ՝ գերազանց արդյունքներով»,- ասել է Նասիրզադեն՝ հավելելով, որ փորձարկումը տարածաշրջանային լարվածության պայմաններում Իրանի ռազմական պատրաստվածությունն ու պաշտպանական հզորությունը բարձրացնելու ավելի լայն ջանքերի մի մասն է։

Նախօրեին էլ Նասիրզադեն հայտարարել էր, որ Իսրայելից գաղտնի փաստաթղթերի ձեռքբերումը ցույց է տալիս Իրանի «հետախուզական գերազանցությունը» օկուպացիոն ռեժիմի նկատմամբ։ Նա նշել է, որ Իրանի հետախուզական ուժերի կողմից Իսրայելի ռեժիմից զգայուն տեղեկատվություն ստանալու աննախադեպ գործողությունը ևս մեկ անգամ ցույց է տվել Իսլամական Հանրապետության ներթափանցման կարողությունները և հետախուզական գերազանցությունը տարածաշրջանում և դրանից դուրս ստեղծված բարդ անվտանգության միջավայրում։

«Այս փայլուն հաղթանակը ոչ միայն ոչնչացրեց Մոսադի մասին հորինված առասպելը, այլև ոչնչացրեց չարագործ սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության կառուցվածքի հավակնոտ ճակատը՝ ևս մեկ ուժեղ հարված հասցնելով նրա դատարկ գերիշխանությանը»,- հավելել է նա՝ նշելով, թե հետախուզական գործողությունը, որի շրջանակում Իսրայելի գաղտնի փաստաթղթերի հսկայական խմբաքանակ է փոխանցվել Իրանին, Դիմադրության ճակատի կողմից Իսրայելին հասցված ջախջախիչ հարվածներից մեկն էր և ազդարարում էր ռեժիմի «վաղաժամ» փլուզումը։

Հիշեցնենք, որ Իրանը և Միացյալ Նահանգները կիրակի՝ հունիսի 15-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում կանցկացնեն անուղղակի միջուկային բանակցությունների հաջորդ փուլը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի