Առաջիկա պաշտպանական բյուջեում ԱՄՆ-ը կկրճատի Ուկրաինայի ռազմական օգնությունը․ Պենտագոնի ղեկավար

Լուրեր

18.02.2026 | 11:02
Բեռնատարում ավելի քան 11 մլն դրամի մաքսային վճարման ենթակա բեռը թաքցնելու համար, վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը․ ՊԵԿ
18.02.2026 | 10:47
Այսօր սպասում ենք այս փետրվարի ամենատաք օրերից մեկը. Գագիկ Սուրենյան
18.02.2026 | 10:32
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.92%-ով և կազմել 4874.50 դոլար
18.02.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 18-ի դրությամբ
18.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
18.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.02.2026 | 09:32
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 10-ին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը կրճատելու է Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորումը առաջիկա պաշտպանական բյուջեում։

«Սա այս բյուջեի կրճատում է։ Այս վարչակազմը բոլորովին այլ տեսակետ ունի այդ հակամարտության վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ բանակցային խաղաղ կարգավորումը լավագույնս համապատասխանում է երկու կողմերի և մեր ազգային շահերին, հատկապես, ամբողջ աշխարհում մրցակցող շահերի դեպքում»,- ասել է նա։

Պենտագոնը դեռևս չի հրապարակել 2026 թվականի բյուջեի վերաբերյալ ամբողջական փաստաթղթերը: Հեգսեթի խոսքով՝ սպասվող բյուջեն «ապահովում է ռազմական պատրաստվածության համար պատմական մակարդակի ֆինանսավորում [ԱՄՆ] զինվորներին՝ նրանց կարիքները դնելով առաջին տեղում»։

Պենտագոնի այս հայտարարությունը հաջորդում է Ուկրաինայի քաղաքների վրա Ռուսաստանի կողմից շաբաթներ շարունակ իրականացվող ինտենսիվ հարձակումներին, այդ թվում՝ Կիևի դեմ անօդաչու թռչող սարքերի կողմից ռեկորդային հարվածներին: Աճող օդային հարձակումների ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին աջակցել Ուկրաինային կարևորագույն հակաօդային պաշտպանության համակարգերով։ Ուկրաինան առաջարկել է անմիջապես գնել այդ համակարգերը՝ ռազմական օգնություն խնդրելու փոխարեն։

2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր, ԱՄՆ-ը Կիևին տրամադրել է ավելի քան 66 միլիարդ դոլարի պաշտպանական աջակցություն: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրեց Կիևին նոր ռազմական օգնության փաթեթների հաստատումը, երբ հունվարին սկսեց իր երկրորդ ժամկետը։

Թրամփի ղեկավարության օրոք Վաշինգտոնի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ կտրուկ փոխվել է։ Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու կոչերը փոխարինվել են Ռուսաստանի հետ համաձայնության գալու վերաբերյալ Կիևին ուղղված պահանջներով, Թրամփը նաև պարբերաբար քննադատում է Զելենսկիին։

Փետրվարին Օվալաձև գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդների բուռն վիճաբանությունից հետո ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել էր Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը: Հեգսեթը, որը հրամայել էր ժամանակավորապես այն դադարեցնել, նաև չէր մասնակցել հունիսի 4-ին կայացած Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի վերջին հանդիպմանը, որն ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին բացակայությունն էր նման հանդիպմանը՝ լայնածավալ ներխուժումից ի վեր։

Վերջերս էլ հարցազրույցում Զելենսկին հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար նախատեսված 20,000 հակադրոնային հրթիռները ուղղել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի