Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի․ 3 բնակչի որոնում են
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի։ Այս պահին որոնողական աշխատանքներ են տարվում շենքի 3 բնակչի հայտնաբերելու ուղղությամբ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայությունից։
Հիշեցնենք, որ Ճամբարակում այսօր շենքի բնակարաններից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել են բնակելի շենքի 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկի բնակարաններն ու մասամբ փլուզվել հարակից մուտքի բնակարանները։