Մոսկվայի մարզի շուկայում զինված հարձակում է տեղի ունեցել․ սպառնացել են ադրբեջանցի միգրանտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
Բոլորը

Մոսկվայի մարզի շուկայում, որտեղ աշխատում են ադրբեջանցիներ, զինված հարձակում է տեղի ունեցել շուկաներից մեկում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայի մարզի Շչյոլկովսկի շրջանի Ֆրյանովո բնակավայրում։

Հաղորդվում է, որ «Վինչեստեր»-ով զինված երկու անձինք մտել են շուկա և սկսել են սպառնալ շուկայում աշխատող ոչ ռուսներին, այդ թվում՝ ադրբեջանցիներին։

Ֆրյանովոյի բնակիչ Սվետլանա Մամեդովան, որն աշխատում է շուկայում, դիմադրություն է ցուց տվել։

«Երկու եղբայրներ՝ Սերգեյ և Ալեքսանդր Գավրիլովները, զինված հարձակում են գործել շուկայի վրա։ Նրանք դուրս եկան մեքենայից և ուղղեցին իրենց զենքերը շուկայում աշխատող միգրանտների վրա։ Ես փորձեցի հանգստացնել նրանց։ Բայց նրանք հարվածեցին ինձ զենքի բութ հատվածով։ Նրանք չեն ուզում, որ այս բնակավայրում ապրեն և այս շուկայում աշխատեն ոչ ռուսներ»,- նշել է Մամեդովան։

Ռուսաստանում բնակվող փաստաբան Ալեքպեր Գարաևը պատմել է, որ Ֆրյանովոյում բնակվող ադրբեջանցիներն իրեն տեսանյութեր են ուղարկել. «Տեսանյութում երևում է, որ տղամարդը մտնում է շուկա, ձեռքին՝ «Վինչեստեր», նույնիսկ զենքն ուղղում է նրանց վրա, ուզում է կրակել։ Դա իսկապես շատ վախենալու է։ Անկեղծ ասած, երբ ես այստեղ եկա, կարծում էի, թե 90-ականների սկիզբն է։ Իհարկե, անհրաժեշտ է, որ համապատասխան մարմինները զբաղվեն դրանով։ Որովհետև Սահմանադրության համաձայն՝ բոլոր ազգություններն ունեն հավասար իրավունքներ, և մարդու իրավունքները չպետք է խախտվեն»։

Մամեդովան ասել է, որ ինքը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, սակայն ոստիկանությունը դեռևս որևէ գործողություն չի ձեռնարկել:

«Ոստիկանությունը ոչինչ չի ասում, նրանք պարզապես ընդունել են հաղորդումը: Սա առաջին դեպքը չէ: Այս եղբայրները հաճախ են հարձակվում շուկայի վրա»,- նշել է նա։

Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության տեղական ոստիկանական բաժանմունքը հայտնել է, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է ընթանում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի