Կառավարությունն ինչո՞ւ չի կարող աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Պետական բյուջեի նախագծին սպասելիս ամեն տարի ակնկալիքներ են լինում, թե իշխանությունները գոնե այս անգամ կբարձրացնեն աշխատավարձերն ու թոշակները: Բայց արդեն հինգ-վեց տարի է, նվազագույն աշխատավարձի կամ կենսաթոշակի բարձրացում չի եղել: Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2013 թվականին՝ 5000 դրամով: Իհարկե, այս տարիներին որոշակի աշխատանքային խմբերի համար աշխատավարձի բարձրացում եղել է, 2019թ. էլ որոշակի բարձրացում նախատեսվում է միայն ցածր կենսաթոշակ ստացողների համար, բայց գլոբալ առումով աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում չի եղել: Չի լինի նաև 2019թ.: Համենայնդեպս՝ դա նախատեսված չէ 2019թ. բյուջեի նախագծով:

Բայց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե վերադարձվող գումարների,  ստվերային շրջանառության լեգալացման ու ակնկալվող տնտեսական աճի պարագայում հանրության սպասումները մեծ էին, թե նոր իշխանությունները կավելացնեն իրենց ամսական եկամուտները: 2019թ. բյուջեի նախագծով նախատեսվում է 154 մլրդ դրամով ավելի եկամուտներ ստանալ: Թվում է, թե այս գումարի մի մասը կարելի էր ուղղել դրան: Բայց արդյոք բյուջեով նախատեսված մյուս ծախսերը դա թույլ են տալիս:

Վերջին տարիներին միշտ բուռն քննարկման առարկա է դարձել այն խնդիրը, որ մեր երկիրը մեծ գումարներ է վճարում պետական պարտքի սպասարկմանը: 2008 թվականից սկսած՝ մեր իշխանությունները մի քանի անգամ բարձրացրել են պետական պարտքը՝ այն հասցնելով  7 մլրդ դոլարի: Եվ այդ պարտքի սպասարկումը, ինչպես նաև մայր գումարի մարումը,  յուրաքանչյուր տարի ահռելի գումարներ է տանում մեր բյուջեից: Նախ հիշեցնենք, որ 2019թ. բյուջեի նախագծով նախատեսված է հավաքագրել 1 տրլն 462 մլրդ դրամ եկամուտներ, ծախսերը 1 տրլն 614 մլրդ դրամ են նախատեսված:

2019թ. պետական պարտքի սպասարկմանը, այսինքն՝ տոկոսավճարների մարմանը,  ուղղվելու է 157,6 մլրդ դրամ, ևս 199 մլրդ դրամ էլ ուղղվելու է մայր գումարի մարմանը: Այսինքն՝ հաջորդ տարի մոտ 356 մլրդ դրամ կամ ավելի քան 700 մլն դոլար ուղղվելու է պետական պարտքին: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է թե՛ արտաքին, թե՛ ներքին պարտքին: Դա կազմելու է մեր եկամուտների մոտ 20 տոկոսը: Եվ եթե այդքան գումար հատկացվելու է մի ուղղությանը, ապա դժվար կլինի նվազագույն աշխատավարձը կամ կենսաթոշակը գոնե 5000 դրամով բարձրացնելը: Իսկ բյուջեի հատկացումների շարքում պետական պարտքին ուղղվող այս թիվը՝ 356 մլրդ դրամը,  երկրորդն է սոցիալական ոլորտին ուղղված ծախսերից հետո և կարող է համադրելի լինել միայն այդ և պաշտպանության ոլորտներին հատկացված թվերի հետ: Ընդ որում,  պաշտպանությանը հատկացված թվից՝ 301 մլրդ դրամից մեծ է, սոցիալական ծախսերից՝ 443 մլրդ դրամից փոքր:

Եվ եթե հիշենք այն հեռանկարը, որ 2020թ. Հայաստանին սպասվում է պետական պարտքի սպասարկման ու մարման էլ ավելի տխուր հեռանկար՝ մոտ 1 մլրդ դոլարի չափով հատկացում, ապա մենք ոչ միայն լուրջ ծախսերի, այլև կենսաթոշակների ու աշխատավարձերի էական բարձրացում չենք կարողանա ակնկալել: Դժվար թե 2019թ. մեր երկրի տնտեսությունն այնքան զարգանա և  կառավարությունն այնքան հարկային եկամուտներ հավաքագրի, որ կարողանա մարել ոչ միայն այդքան մեծ պարտքի տարեկան չափաբաժինը,   կարողանա ընթացիկ ծախսերը կատարել, այլև մեր աշխատողների ու թոշակառուների ամսական եկամուտներն ավելացնել: Լավագույն դեպքում կկարողանա ավելացնել շատ սիմվոլիկ չափով:

Իհարկե, այս դեպքում կարող են հակադարձել, թե պետական պարտքը կամ պարտքի սպասարկմանն ուղղված գումարները համադրելի չեն աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը: Բայց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման պայմաններում․  երբ միայն պետական պարտքի սպասարկումը մի քանի հարյուր մլն դոլար է պահանջում, պետական բյուջեի եկամուտները պետք է դրանից ավելի շատ աճեն, որ հնարավոր լինի զուգահեռ աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել: «Այդ խնդիրը նախորդ կառավարությունների ժամանակ էլ է միշտ բարձրաձայնվել: Բայց մեր պաշտոնյաներն, օրինակ,  ասում էին, թե պետական պարտքը վտանգավոր չափերի չի հասել, իսկ ես ասել եմ, որ այս դեպքում վտանգավորն այն է, որ պետական պարտքին ուղղվող ծախսերը խանգարում են աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը: Այսինքն՝ այսօր աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու այդ սահմանափակումն անցած տարիներին պետական պարտքի ներգրավման արդյունքն է»,- պնդում է տնտեսագետը:

ՀՀ պաշտոնյաները, ինչու չէ, նաև որոշ տնտեսագետներ երբեմն բարձրաձայնում են, թե  պետական պարտքից կամ պարտքն ավելացնելուց պետք չէ վախենալ և բերում են ԱՄՆ-ի ու Ճապոնիայի օրինակները, որոնց պատքը ՀՆԱ-ի համեմատ շատ ավելի մեծ է: Բաբկեն Թունյանը հակադարձում է.  պետական պարտքից պետք չէ վախենալ, եթե այն արդյունավետ է կառավարվում: «Բայց եթե մենք այդքան պետական պարտք ենք ներգրավել ու մեր տնտեսությունն այնքան չի զարգացել, որ այսօր աշխատավարձերը չենք կարողանում մի փոքր բարձրացնել, նշանակում է, այդ պարտքը անարդյունավետ է օգտագործվել, փոշիացվել է»,- հավելում է նա:

Հիշեցնենք, որ նախկին իշխանությունները վերջին մի քանի տարիներին պետական պարտքը վերցնում էին, որպեսզի  ընթացիկ ծախսերն ապահովեին՝ աշխատավարձ ու թոշակ տային:

 

Արմինե Ավետյան