Իրանն ու ԱՄՆ-ը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն հունիսի 15-ին Օմանում

Լուրեր

05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
Բոլորը

Իրանը և Միացյալ Նահանգները կիրակի օրը՝ հունիսի 15-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում կանցկացնեն անուղղակի միջուկային բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է Mehr գործակալությունը։

«Խորհրդակցությունների հիման վրա Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել հաջորդ կիրակի օրը Մասկատում»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

ԱՄՆ-ը և Իրանը ապրիլի 12-ից ի վեր անցկացրել են միջուկային բանակցությունների հինգ փուլ։ Երկու երկրները տարաձայնություններ ունեն ուրանի հարստացման մակարդակի շուրջ։ Երկուշաբթի Բաղային լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ հարստացումը ռազմավարական անհրաժեշտություն է Իրանի միջուկային արդյունաբերության համար և ծառայում է երկրի ազգային շահերին։

«Այս տեղական տեխնոլոգիան մշակվել է իրանցի գիտնականների տասնամյակների շարունակական ջանքերի շնորհիվ, և այն ոչ մի կերպ բանակցությունների կամ փոխզիջման թեմա չէ»,- հայտարարել էր նա։

Բաղային նաև ընդգծել էր՝ Իրանի ազգային շահերը չապահովող ցանկացած առաջարկ անընդունելի է։ Ըստ դիվանագետի՝ Իրանը շուտով կներկայացնի իր սեփական առաջարկը Օմանի միջոցով։

«Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս ամերիկյան կողմին չկորցնել այս հնարավորությունը, նրանց շահերից է բխում այն ​​լուրջ ընդունելը»,- ասել էր Բաղային։

Հավելենք, որ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն ու Իրանը բանակցությունների նախորդ փուլերից երկուսն անցկացրել են Հռոմում, երեքը՝ Մասկատում։ Ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներում գլխավորում է ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, իրանական կողմը՝ երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի