ՌԴ ՊՆ-ն հայտնել է 100-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին․ Լենինգրադի մարզում բջջային կապն ու ինտերնետն անջատվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է հունիսի լույս 10-ի գիշերը հարյուրից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Տելեգրամ ալիքները գրում են Թաթարստանում և Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին։ Լենինգրադի մարզում ժամանակավորապես անջատվել են բջջային կապն ու ինտերնետը, իսկ Ռոսավիացիան սահմանափակել է թռիչքները Մոսկվայի օդանավակայաններում, փոխանցում է Current time-ը։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք․ 46-ը՝ Բրյանսկի մարզում, 20-ը՝ Բելգորոդի մարզում, 9-ը՝ Վորոնեժի մարզում և բռնակցված Ղրիմում, 4-ական՝ Կալուգայի մարզում և Թաթարստանում, 3-ը՝ Մոսկվայի մարզում, 2-ական՝ Լենինգրադի, Օրյոլի և Կուրսկի մարզերում և 1-ը՝ Սմոլենսկի մարզում։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ մի շարք շրջաններում բջջային կապի և ինտերնետի սահմանափակումներ են մտցվել: Նրա փոխանցմամբ՝ տուժածներ և ավերածություններ չկան։

Ռոսավիացիան գիշերը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի ավիահանգույցի բոլոր օդանավակայաններում («Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո», «Ժուկովսկի»), ինչպես նաև Սարատովում, Սամարայում, Կազանում, Կալուգայում, Նիժնեկամսկում, Իժևսկում, Կիրովում և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո»-ում: Սահմանափակումները վերացվել են միայն առավոտյան:

Թաթարստանում ԱԹՍ-ները գրոհել են Նիժնեկամսկը։ Ելաբուգայի բնակիչները նույնպես հայտնել են պայթյունների մասին: Նիժնեկամսկի շրջանի ղեկավար Ռադմիր Բելյաևը հայտնել է, որ քաղաքի վրա անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, տուժածներ չկան։

Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Կիրովսկի, Սուխինիչսկի, Բարիատինսկի և Բորովսկի շրջաններում, տուժածներ և վնասներ չկան։

Վորոնեժի և Օրյոլի նահանգապետեր Ալեքսանդր Գուսևը և Անդրեյ Կլիչկովը նույնպես հայտարարել են, որ տուժածներ և ավերվածություններ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի