Կիևն ու Օդեսան ռուսական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման են ենթարկվել․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 10-ի գիշերը հերթական զանգվածային հարձակումն են իրականացրել ուկրաինական քաղաքների վրա՝ օգտագործելով հարվածային ԱԹՍ-ներ։ Մասնավորապես, ԱԹՍ-ներով հարձակում է իրականացվել Կիևի վրա, հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ ՀՕՊ ուժերի աշխատանքի շնորհիվ «հնարավոր է եղել կորուստները նվազագույնի հասցնել»։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նաև հայտնել են, որ Կիևի վրա բալիստիկ հրթիռներ են արձակվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել է, որ գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է վիրավորվել, բոլորը հոսպիտալացվել են։

Կիևի յոթ շրջանում գրանցվել են տարբեր վնասներ։ Կիևի մարզային վարչակազմը հայտնել է, որ քաղաքի Դարնիցկի, Օբոլոնսկի և Շևչենկովսկի շրջաններում վնասվել են բնակելի շենքեր։ Դարնիցկիում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով ավերվել է բնակելի շենք, հրդեհներ են գրանցվել ոչ բնակելի և բնակելի շենքերում, ինչպես նաև պահեստներում։

Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են նաև Օդեսայի վրա։ Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ քաղաքի կենտրոնում բնակելի շենքերն ավերվել և վնասվել են, իսկ շտապօգնության կայանի վարչական շենքը՝ ամբողջությամբ ավերվել։ Գիշերային հարձակման արդյունքում վնասվել է ծննդատան վարչական մասը։

«Բարեբախտաբար, զոհեր կամ  տուժածներ չկան։ Սակայն փաստը, որ հարձակման տակ է հայտնվել այն հաստատությունը, որտեղ կյանք է ծնվում, աչքի է ընկնում իր դաժանությամբ»,- հայտարարել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը։

Օդեսայի մարզային դատախազությունը հայտնել է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել ավելի քան 10 ԱԹՍ-ի կողմից։ Արդյունքում 2 զոհ և 9 վիրավոր կա։

«Վնասվել են բնակելի շենքեր, ծննդատան շենքը, շտապօգնության կայան, մասնավոր բժշկական կլինիկա, մարզական համալիր, կենդանաբանական այգի, երկաթուղային կայարանի շենք և ավտոմեքենաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել հարձակումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի