ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդամ երկրներին կոչ է անում 400 տոկոսով մեծացնել օդային պաշտպանության հնարավորությունները

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է 400 տոկոսով կամ հինգ անգամ մեծացնեն իրենց հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ պոտենցիալ հակառակորդների դեմ հուսալի զսպում ապահովելու համար։ Նման կոչով է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, գրում է DW-ն։

Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել «քվանտային ցատկ» կատարել կոլեկտիվ անվտանգության ոլորտում՝ զգուշացնելով, որ դաշինքի առջև ծառացած սպառնալիքները «չեն անհետանա նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո»։

«Անհրաժեշտ է հակաօդային և հրթիռային պաշտպանության 400%-ով ավելացում։ Մենք Ուկրաինայում տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը ահաբեկում օդից, ուստի մենք կամրապնդենք մեր երկինքը պաշտպանող վահանը։ Մեր զինված ուժերին նաև անհրաժեշտ են հազարավոր զրահատեխնիկա և տանկեր, միլիոնավոր հրետանային արկեր, և մենք պետք է կրկնապատկենք մեր աջակցության հնարավորությունները, ինչպիսիք են լոգիստիկան, մատակարարումը, տրանսպորտը և բժշկական աջակցությունը»,- նշել է նա։

Խոսելով դաշինքին սպառնալիքների վտանգների մասին՝ գլխավոր քարտուղարը զգուշացնում է, որ «ցանկալին իրականի տեղ ընդունելու մտածողությունը չի պաշտպանի վտանգից»։

«Հույսը ռազմավարություն չէ։ Ահա թե ինչու ՆԱՏՕ-ն պետք է դառնա ավելի ուժեղ, ավելի արդար և ավելի մահացու դաշինք»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ ակնկալում է՝ ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության կգան պաշտպանական ծախսերի զգալի ավելացման վերաբերյալ։ Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը նա հայտարարել էր, որ դաշնակիցները «շատ մոտ են» համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 5%-ը պաշտպանական ծախսերին հատկացնելու վերաբերյալ կոնսենսուսի հասնելուն։

Մարկ Ռյուտեի առաջարկի համաձայն՝ մինչև 2032 թվականը դաշինքի երկրները պետք է ՀՆԱ-ի առնվազն 3.5%-ը ծախսեն պաշտպանության, ևս 1.5%-ը՝ պաշտպանական ենթակառուցվածքների վրա։

Գերմանիան և Ֆրանսիան արդեն համաձայնել են առաջարկին։ Միևնույն ժամանակ, Իսպանիան և Բելգիան համարվում են նախաձեռնության հակառակորդներ։

Հեգսեթն էլ վստահ է, որ համաձայնության կարելի է հասնել դաշինքի՝ հունիսի 24-26-ը կայանալիք Հաագայի գագաթնաժողովում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի