Լավրովը հայտարարել է, թե «ՄԱԿ-ը պետք է Սոչի տեղափոխվեր՝ ըստ Ստալինի ծրագրի»

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) պետք է տեղափոխվեր Սոչի, ինչպես առաջարկել էր ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, երբ քննարկվում էր ՄԱԿ-ի ստեղծման հարցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ապագա ֆորում 2050»-ին, գրում է ՌԲԿ-ն։

«Ամենալավը կլիներ ՄԱԿ-ը տեղափոխել Սոչի։ Ի դեպ, Ստալինն է սա առաջարկել, և նա լրջորեն էր առաջարկել։ Բայց հետո նա ընդառաջ գնաց ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին՝ այն տեղակայելու սկզբում՝ Լոնգ Այլենդում, ապա Նյու Յորքում՝ Մանհեթենում»,- ասել է Լավրովը։

Նրա կարծիքով՝ հիմա դա անելն անիրատեսական է, քանի որ «այս բոլոր կառույցները խորը արմատներ են գցել»։ Դա վերաբերում է ոչ միայն գույքին, այլև անձնակազմին. մշտական ​​պայմանագրերի ներդրումից հետո աշխատակիցները նաև անշարժ գույք են ձեռք բերել ԱՄՆ-ում։

«Եթե մենք հանկարծ [ՄԱԿ-ը] տեղափոխենք մեկ այլ վայր, դա կլինի ժողովուրդների այնպիսի տեղահանություն, որ նույնիսկ պատկերացնելը սարսափելի է»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Այն մասին, թե Ստալինն առաջարկել է ՄԱԿ-ի կենտրոնակայանը Սոչի տեղափոխել, Լավրովը խոսել էր 2019 թվականին՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար ռուսական պատվիրակության մի մասին ամերիկյան վիզաներ տրամադրելու հետ կապված խնդիրները։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​​​ներկայացուցչությունն այն ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն անտեսում է իր պարտավորությունները որպես կազմակերպության կենտրոնակայանը հյուրընկալող երկիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի