«Քրոջս նկարը ցույց տվեցին ու սպառնացին»․ 16-ամյա աղջկա աղմկահարույց սպանության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

02.04.2026 | 19:33
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին
02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:03
«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:52
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
02.04.2026 | 18:35
Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»
02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.04.2026 | 18:15
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ-ում կարող է էներգադեֆիցիտ լինել // Իրանն առաջարկում է Հորմուզի դաշնագիր մշակել․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է, մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
02.04.2026 | 17:44
Ղազինյանի պնդմամբ՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:37
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին
Բոլորը

32-ամյա Ռաֆայել Սուքիասյանն արդեն 5,5 տարի կալանքի տակ է․ այս տարիների ընթացքում այդպես էլ 16-ամյա աղջկա սպանության մեղադրանքը չի ընդունել։ Ավելին, պնդում է՝ դեպքի օրը խոշտանգվել է ոստիկանների կողմից, որոնք էլ ստիպել են հանցանքն իր վրա վերցնել։

Դեպքը 2020 թվականի տարեսկզբին ցնցել էր հանրությանը․ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հունվարի 5-ին` ժամը 23։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Երևանի հասցեներից մեկում խեղդամահ արված դեռահաս աղջկա դի կա։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն ևս հաղորդագրություն տարածեց՝ նշելով՝ քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածի հատկանիշներով, ձերբակալվել է մի երիտասարդ, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Ռաֆայելը չի հերքում՝ եղել է դեպքի վայրում։ Իսկ ինչո՞ւ է նախաքննական մարմնի թիրախում հենց Սուքիասյանը հայտնվել։

Ռաֆայելի խոսքով՝ ավելի ուշ ինքը նաև հեռախոսազրույց է ունեցել աղջկա հետ, ինչն արձանագրվել է նաև նախաքննական մարմնի կողմից։

Թեև Սուքիասյանը պնդում է, որ որևէ կապ չի ունեցել սպանության հետ, այնուամենայնիվ, նա է եղել գործով միակ կասկածյալը, ուստի դեպքից ժամեր անց բռնությամբ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։ 

Տղամարդու խոսքով՝ հենց ոստիկանական մեքենայում են սկսվել իր նկատմամբ բռնությունները, որոնք շարունակվել են արդեն Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի աշխատասենյակում։

Ռաֆայելի խոսքով՝ քրոջ նկարն են իրեն ցույց տվել և ստիպել ստորագրել ինքնախոստովանական ցուցմունքի տակ։ Մեղադրանքը դատախազությունը 5,5 տարվա ընթացքում դեռևս չի ապացուցել։ Դեպքի ժամանակ Կենտրոնի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Պապյանն իր հերթին չի ընդունում, որ Սուքիասյանի նկատմամբ բռնություն է կիրառվել։  

Այսօր զուգահեռաբար քննվում է նաև խոշտանգման դեպքը։ Նախորդ տարեվերջին Վճռաբեկ դատարանն արձանագրել է՝ ստորադաս ատյանները պատշաճ քննություն չեն իրականացրել։ Վճռաբեկ դատարանի որոշումից կես տարի անց, սակայն, գործով որևէ տեղաշարժ չկա․ կալանավորի խոսքով՝ որևէ կառույց՝ Գլխավոր դատախազությունից մինչև Քննչական կոմիտե, չի շտապում վերացնել իր իրավունքների մասով արձանագրված խախտումները, այնինչ, դեռևս 5 տարի առաջ ստացած վնասվածքները մինչ օրս զգացնել են տալիս։

32-ամյա Ռաֆայել Սուքիասյանը պնդում է՝ թեև իր առողջական վիճակը պատժի կրման հետ անհամատեղելի է, սակայն փորձելու է մինչև վերջ գնալ և ապացուցել իր անմեղությունը։ Իսկ մինչ այդ, կալանավորը բանտում կազմակերպվող միջոցառումներին է ակտիվ մասնակցում՝ հիմնարկի կողմից շնորհակալագրեր և պատվոգրեր ստանալով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան