Մոսկվայում հայ բլոգերը 2 ամսով կալանավորվել է, նրան առևանգողները՝ ազատ արձակվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Մոսկվայում հայազգի գործարար, բլոգեր Արեգ Շչեպիխինի առևանգման համար ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգային կառույցներին մոտ կանգնած Baza տելեգրամ ալիքը։

Աբղյուրի տվյալներով՝ քննիչները չեն ձերբակալել «Մարդու առևանգման» (ՌԴ Քրեական օրենսգրքի 126-րդ հոդված) և «Պաշտոնեական լիազորությունների չարաշահման» (ՌԴ Քրեական օրենսգրքի 286-րդ հոդված) մեջ կասկածվող վեց անձանցից որևէ մեկին։

Ինքը՝ Արեգ Շչեպիխինը երկու ամսով կալանավորվել է։ Նման որոշում է կայացրել Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ատելություն կամ թշնամանք հրահրելու (Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ) և ծայրահեղականության հրապարակային կոչերի (280-րդ հոդվածի 2-րդ մաս) համար։

Քննչական կոմիտեն ավելի վաղ քրեական գործ էր հարուցել նաև տղամարդու առևանգման (Քրեական օրենսգրքի 126-րդ հոդված) և պաշտոնեական լիազորությունների չարաշահման (Քրեական օրենսգրքի 286-րդ հոդված) դեպքերի առթիվ։ Մեղադրանք էր առաջադրվել վեց անձի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի