Իսրայելը գործում է որպես «ահաբեկչական պետություն»․ Անկարան դատապարտել է Գազա օգնություն փոխադրող նավի կալանավորումը

Լուրեր

08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի զինված ուժերի կողմից Գազա ուղևորվող  Madleen մարդասիրական օգնության նավի կալանավորումը՝ այն անվանելով «միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»:

«Իսրայելական ուժերի միջամտությունը Madleen նավի հետ կապված իրավիճակին, որը մեկնել էր մարդասիրական օգնություն հասցնելու Գազա, մինչ այն գտնվում էր միջազգային ջրերում, միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Անկարայի գնահատմամբ՝ «Նեթանյահուի կառավարության այս նողկալի արարքը, որը սպառնում է նավարկության ազատությանը և ծովային անվտանգությանը, կրկին ցույց է տալիս, որ Իսրայելը գործում է որպես ահաբեկչական պետություն»։

«Միջազգային հանրության արդարացի արձագանքը Իսրայելի ցեղասպան քաղաքականության դեմ, որը Գազայում սովը որպես զենք է օգտագործում և խոչընդոտում է մարդասիրական օգնության մատակարարմանը, կշարունակվի։ Իսրայելի ագրեսիվ և անօրինական գործողությունները չեն լռեցնի մարդկային արժանապատվության և համընդհանուր արժեքների համար պայքարող ձայները»,- հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Իսրայելի զինվորականները կալանել են Madleen նավը, որով շվեդ հայտնի ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլ ակտիվիստներ մարդասիրական օգնություն էին փոխադրում Գազա։ Նավը զինվորական հսկողության ներքո ուղարկվել է Իսրայելի ափեր։

Գազայում պատերազմը հանգեցրել է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացմանը։ Թուրքիան  միջազգային ասպարեզում պաշտպանում է Իսրայելի կողմից Գազայի հատվածում թիրախավորված պաղեստինցիների իրավունքները և հաճախ հյուրընկալում ՀԱՄԱՍ-ի հայտնի գործիչներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի