Իսրայելի զինվորականները Գազա օգնություն տեղափոխող նավ են կալանել. նավում է եղել նաև Գրետա Թունբերգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելի զինվորականները կալանել են Madleen նավը, որով շվեդ հայտնի ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլ ակտիվիստներ մարդասիրական օգնություն էին փոխադրում Գազա։ Նավը զինվորական հսկողության ներքո ուղարկվել է Իսրայելի ափեր, նրա ուղևորները չեն տուժել։ Այս մասին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում գրառմամբ։

«Ուղևորները կվերադառնան իրենց երկրներ։ Մինչ Գրետան և մյուսները փորձում էին լրատվամիջոցներում սադրանք կազմակերպել, որի միակ նպատակը հրապարակայնություն ձեռք բերելն էր, և որը ներառում էր մեկ բեռնատարից էլ քիչ օգնություն, վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսրայելից Գազա է մտել ավելի քան 1200 օգնության բեռնատար: Բացի այդ, Գազայի մարդասիրական հիմնադրամը շուրջ 11 միլիոնի սնունդ է բաժանել անմիջապես Գազայի խաղաղ բնակիչներին։ Գոյություն ունեն օգնություն հասցնելու եղանակներ՝ դրանք չեն ներառում Instagram-ի սելֆիները»,- ասվում է գրառման մեջ։

Բացի այդ, Իսրայելի ԱԳՆ-ն նշում է, թե ««սելֆի զբոսանավի» բոլոր ուղևորներն անվտանգ են և անվնաս»։

«Ազատության նավատորմի» կոալիցիան, որը կազմակերպել էր Գազայի հատված նավի ուղարկումը, սոցցանցերում հայտնել է, որ նավը «հարձակման է ենթարկվել միջազգային ջրերում»։  Նավում գտնվող ակտիվիստների մասնակցությամբ տեսաուղերձներ են հրապարակվել։ Ակտիվիստների ներկայացուցիչ Հուվեյդա Արրաֆը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, քանի որ հակասում են Միջազգային դատարանի նախկին որոշմանը Գազայի հատված մարդասիրական օգնության անարգել մուտքի վերաբերյալ։

«Madleen» նավը, որը տեղափոխում էր 12 ակտիվիստի, այդ թվում՝ Թունբերգին, հունիսի սկզբին Սիցիլիայից է մեկնել։ Անձնակազմը հայտարարել էր, որ մարդասիրական օգնություն է տանում Գազա։

Մայիսի սկզբին «Ազատության նավատորմն» արդեն փորձել էր Եվրոպայից առաքելություն ուղարկել Գազայի հատված՝ օգտագործելով Conscience նավը։ Սակայն Մալթայի ափերի մոտ, որտեղ Թունբերգը պետք է միանար առաքելությանը, նավի վրա հրդեհ էր բռնկվել։ Ակտիվիստները պնդում են, որ նավը գիշերը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։

Իսրայելը պատերազմ է սկսել Գազայում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների, որոնց ընթացքում շուրջ 1200 մարդ զոհվել է, 251-ը՝ պատանդ վերցվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ ժամանակվանից ի վեր  այնտեղ  սպանվել է առնվազն 54,000 մարդ, այդ թվում՝ 4,201 մարդ, երբ Իսրայելը վերսկսել է հարձակումը մարտի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի