Ուկրաինայի վրա ՌԴ-ի ինտենսիվ օդային հարձակման պատճառով Լեհաստանն օդ է բարձրացրել կործանիչները

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացված ինտենսիվ օդային հարձակման պատճառով երկուշաբթի առավոտյան Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն ակտիվացել են Լեհաստանի օդային տարածքում, գրում է Euronews-ը։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հաղորդմամբ՝ գործող ընթացակարգերի համաձայն՝ օպերատիվ հրամանատարը գործարկել է իր տրամադրության տակ գտնվող բոլոր ուժերն ու միջոցները, բարձրացվել են կործանիչների հերթապահ զույգեր, իսկ ցամաքային ՀՕՊ և ռադարային հետախուզության համակարգերը բերվել են ամենաբարձր պատրաստվածության վիճակի։

«Այս գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում և ձեռնարկվում են անվտանգությունն ապահովելու և Լեհաստանի Հանրապետության սահմանների անմիջական մոտակայքում իրավիճակը վերահսկելու համար։ Օպերատիվ ստորաբաժանումները մշտական ​​​​պատրաստության մեջ են՝ արձագանքելու ցանկացած սպառնալիքի, որը կարող է խաթարել պետության տարածքային ամբողջականությունը կամ նրա քաղաքացիների անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մի քանի ժամ անց Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ «ուկրաինական տարածքում ռուսական ավիացիայի կողմից հրթիռային հարվածների սպառնալիքի մակարդակի նվազման կապակցությամբ, Լեհաստանի օդային տարածքում լեհական և դաշնակից ավիացիայի ակտիվ գործողությունները դադարեցվել են, իսկ տեղակայված ուժերն ու միջոցները վերադարձել են սովորական օպերատիվ գործունեությանը»։ Լեհաստանի օդային տարածքի խախտումներ չեն նկատվել։

«Լեհ զինվորականները մշտապես հետևում են Ուկրաինայի տարածքում տիրող իրավիճակին և գտնվում են մշտական ​​մարտական ​​պատրաստության վիճակում՝ Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերին դաշնակիցների աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հունիսի լույս 9-ի գիշերը ռուսական զորքերը գրեթե 500 անօդաչու թռչող սարք և հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի