ԱՄՆ ՄԶԳ-Ն երեք նոր կենտրոն բացեց` ուղղված Տավուշի մարզի զարգացմանը

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Հայաստանի կառավարությունը և տեղական գործընկերները նշեցին Տավուշի մարզում երեք նոր կենտրոնների բացումը, որոնք կօգնեն խթանել երկրի հյուսիսային հատվածում տնտեսական զարգացումը և արդյունավետ տեղական կառավարումը: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, գործընկեր կազմակերպությունների և տեղական համայնքի ներկայացուցիչներ:

Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը և Գինեգործական փորձացուցադրական արտադրամասը, որոնք հիմնադրվել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI/ԱՐԴԻ) ծրագրերի համատեղ ջանքերով, կծառայի Տավուշի շուրջ 2000 ֆերմերներին, ովքեր ներգրավված են խաղողի մշակման և գինու արտադրության մեջ: Աչաջուրի Գինեգործական փորձացուցադրական արտադրամասն առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում, իսկ համայնքի Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ գյուղի զարգացման ծրագրերի ներքո CARD-ի կողմից երկրում հիմնված ութ կենտրոններից մեկն է:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերն իր խոսքում նշեց, որ Աչաջուրի նոր կենտրոնները Տավուշում և ամբողջ Հայաստանում կխթանեն խաղողի այգիների կառավարման և գինու արտադրության առաջադեմ մեթոդները, կօժանդակեն տեղի խաղող արտադրողներին և ֆերմերներին խորհրդատվությամբ, լաբորատոր ծառայություններով և բարձրորակ գյուղատնտեսական սարքավորումներով, ինչպես նաև կապ կհաստատեն նրանց և համաշխարհային դասի միջազգային ընկերությունների միջև:

«Գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը կարող են փոխակերպող դեր ստանձնել Հայաստանի երկարաժամկետ զարգացման և տնտեսական կայունության համար: Միասին, դրանք կազմում են երկրի ՀՆԱ-ի մոտավորապես 36%-ը: Հուսով ենք, որ այս կենտրոններն իրենց եզակի նախագծի և գործառույթների շնորհիվ կդառնան նոր զբոսաշրջային վայր և ժամանակակից տեխնոլոգիայի ցուցադրման հանգույց Տավուշ այցելողների համար»,- ասաց Գրիսերը, հավելելով, որ նախատեսվում է գործընկերություն Երևանի կոնյակի գործարանի հետ, որը կաջակցի այս նախաձեռնությանը և կօգնի մատակարարել ֆիլոքսերադիմացկուն խաղողի տեսականի: CARD հիմնադրամը նաև սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի Գինեգործության և խաղողագործության ինստիտուտի հետ` Հայաստանում ֆրանսիական փորձը ներկայացնելու, տեղի ֆերմերների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու, և բարձրորակ և վիրուսների հանդեպ դիմացկուն խաղողի տնկանյութ ներմուծելու նպատակով:

Ավելի ուշ՝ Հաղարծինում, ԱՄՆ ՄԶԳ-ն ազդարարեց Մեքենաշինական ծառայության կենտրոնի բացումը: Վերջինս հիմնվել է Տեղական ինքնակառավարման բարեփոխումների (ՏԻԲ) ծրագրի շրջանակում, որը ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև միջկառավարական գործընկերություն է: Միջոցառմանը ներկա էին Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանը և Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները:

Դիլիջանի համայնքը, որն այժմ միավորում է վեց հարակից գյուղերը, ներառյալ Հաղարծինը, 13 խոշորացված համայնքների երեք փորձնական ծրագրերից մեկն է, որին օժանդակում է ԱՄՆ ՄԶԳ-ն ՏԻԲ ծրագրի ներքո: 2017թ-ին Դիլիջանը ԱՄՆ ՄԶԳ-ից ստացավ 11 համայնքային ծառայության սարք և մեքենա, այդ թվում` աղբահավաք մեքենա, ավտոուղեհարթիչ, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, բերքահավաք կոմբայններ, և կոմունալ ծառայությունների մեքենա` ենթակառուցվածքների բարելավման և նոր հնարավորություններով տեղական զարգացումը խթանելու նպատակով: Բացի որակյալ ծառայություններ տրամադրելուց, այս սարքավորումներն օգնել են խոշորացված համայնքի բյուջեն համալրել նոր ռեսուրսներով, ինչը թույլ է տվել համայնքապետարանին օգտագործել խնայված միջոցները բնակավայրերի զարգացման այլ կարիքները հոգալու համար:
ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենը նշեց, որ կենսունակ համայնքները երկրի կայունության և անվտանգության հիմնքն են, և ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացմանը: «Անցած երեք տարիների ընթացքում Դիլիջանը եղել է մեր ծրագրային օժանդակության ամենամեծ շահառուն, և մենք հուսով ենք, որ այս կենտրոնը արժեքավոր ներդրում կլինի համայնքի երկարաժամկետ զարգացման մեջ: Մեր ընդհանուր նպատակն է օգնել Հայաստանին բարելավել հանրային հատվածը՝ մատուցելով ավելի լավ ծառայություններ, ստեղծելով նոր աշխատատեղեր և շահույթ՝ տեղական աճը խթանելու համար», -ասաց Դեբորա Գրիսերը` նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը հնարավորություն է տվել Դիլիջանի համայնքապետարանին ստեղծել 13 աշխատատեղ:

Մինչև 2020 թվականը ԱՄՆ ՄԶԳ ՏԻԲ ծրագրի շրջանակում Դիլիջանը կստանա համայնքային ծառայության երեք հավելյալ մեքենա և էներգախնա լուսադիոդային լամպերով փողոցային լուսավորություն: