Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի տեղակայումից հետո բողոքի ցույցերը սրվել են․ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներ են գրանցվել

Լուրեր

01.09.2026 | 19:17
ԱԱԾ-ականները Փաշինյանի հայտարարությունից 5 օր անց Գագիկ Խաչատրյանին տարան անկողնուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 19:08
Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ
01.09.2026 | 18:53
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ պատերազմի հարցում դիրքորոշման համար
01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 17:49
Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
01.09.2026 | 17:37
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
Բոլորը

Լոս Անջելեսում կիրակի լարվածությունը սրվել է, երբ հազարավոր ցուցարարներ դուրս  են եկել  փողոցներ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ազգային գվարդիայի արտակարգ տեղակայման որոշման։ Նրանք փակել են գլխավոր մայրուղին, մեքենաներ հրկիզել, իրավապահներն իրենց հերթին ամբոխին զսպելու համար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսարձակող նռնակներ են կիրառել, գրում է France 24-ը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ հավաքն անօրինական է, և վաղ երեկոյան շատ մարդիկ հեռացել են։ Մնացած ցուցարարներ մոտակա հանրային այգուց նստարաններ բերել՝ իրենց և ոստիկանության միջև ժամանակավոր պատնեշ կազմելու համար։

Սա տարածաշրջանում Թրամփի կողմից ներգաղթի դեմ ուղղված միջոցառումների դեմ ցույցերի երրորդ օրն է։ Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Մետրոպոլիտեն կալանատան դիմաց ցուցարարները վարկարկել են «Ամո՛թ» և «Տո՛ւն գնա»՝ ուղղված Ազգային գվարդիայի անդամներին, որոնք կանգնել են զենքերով ու վահաններով զինված։ Երեկոյան ոստիկանությունը հայտարարել է անօրինական հավաքի մասին՝ փակելով Լոս Անջելեսի կենտրոնի մի քանի թաղամասեր։

Քալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմը կիրակի կեսօրին նամակով խնդրել է Թրամփին հեռացնել գվարդիայի անդամներին՝ նրանց տեղակայումն անվանելով «պետական ​​ինքնիշխանության լուրջ խախտում»։ Սա, կարծես, տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ նահանգի Ազգային գվարդիան ակտիվանում է առանց նահանգապետի խնդրանքի։

Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը կրկնել է Նյուսոմի մեկնաբանությունները։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Լոս Անջելեսում, քաոս է, որը հրահրվում է վարչակազմի կողմից։ Սա մեկ այլ օրակարգի մասին է, սա հանրային անվտանգության մասին չէ»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

«Նյուսոմի կողմից ակնհայտ սուտ է՝ պնդել, որ Լոս Անջելեսում խնդիրներ չեն եղել մինչև նախագահ Թրամփի միջամտությունը»,- իր հերթին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Աբիգեյլ Ջեքսոնը։

Ուրբաթ դաշնային գործակալները ներգաղթյալների էին ձերբակալել Լոս Անջելեսի թաղամասերից մեկում, Home Depot-ի կայանատեղիում և մի քանի այլ վայրերում։ Հաջորդ օրը նրանք բողոքի ակցիա են անցկացրել հիմնականում լատինաամերիկացիներով բնակեցված Փարամաունթում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի