Ռուսները տեղափոխել են ուկրաինացի զինծառայողների մարմինները փոխանակման վայր

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան Բրյանսկի մարզի փոխանակման գոտի է տեղափոխել 1212 ուկրաինացի զինծառայողների մարմիններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի բանակցային խմբի անդամ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Զորինի խոսքով՝ սա մարմինների առաջին խումբն է։ Շատերը ճանաչվել են, բոլորն էլ նույնականացվել են որպես ուկրաինացի զինծառայողներ՝ համազգեստի, ինչպես նաև հայտնաբերման վայրի հիման վրա, ավելացրել է նա։

Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը տարածել է սառնարաններով բեռնատարների կադրեր։

«Ուկրաինան ներկայացրել է փոխանակման ցուցակներ՝ կազմված հստակ սահմանված կատեգորիաների համաձայն, որոնք համաձայնեցվել են Ստամբուլի բանակցությունների ընթացքում․ ծանր վիրավորներ, ծանր հիվանդներ, «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ինչպես նաև երիտասարդ զինծառայողներ»,-նշել են Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբից։

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ հունիսի 7-ին և 8-ին՝ շաբաթ և կիրակի օրերին, Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստ են ռազմագերիների փոխանակում իրականացնել «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով։

Ռուսաստանյան և ուկրաինական կողմերի միջև ուղիղ բանակցությունների առաջին փուլը պատերազմի ավարտի վերաբերյալ տեղի էր ունեցել մայիսի 16-ին՝ Ստամբուլում։ Այդ քննարկումների ընթացքում կրակի դադարեցման ուղղությամբ որևէ առաջընթաց չէր արձանագրվել։ Վերջին երեք տարիների ընթացքում կայացած առաջին հանդիպման միակ ձեռքբերումն էր «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումը, որը արդեն իրականացվել է։

Հունիսի 2-ին Թուրքիայում ավելի քան մեկ ժամ տևած ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հանդիպման ընթացքում կողմերը համաձայնեցրել են ռազմագերիների նոր փոխանակում, որի արդյունքում 1000-ից 1200 մարդ կարող է վերադառնալ հայրենիք։